1. Առնվազն երկու օտար լեզու սովորել:
2. Թափառել լեռներում և անտառներում, լողանալ գետակներում, մի խոսքով՝ ձուլվել բնության հետ:
3. Սիրածդ մասնագիտության մեջ խորանալ առանց դասագրքային կարծրատիպերի:
4. Հանդես գալ տարբեր հանրային նախաձեռնություններով, նույնիսկ այնպիսի նախաձեռնություններով, որոնց ձախողումը երաշխավորված է:
5. Փորձել քեզ բիզնեսում: Այն էլ՝ մի քանի անգամ:
6. Ուսումդ շարունակել տարբեր երկրներում:
7. Այցելել համաշխարհային հռչակ վայելող մշակութային օջախներ:
8. Տարին գոնե մեկ անգամ ժամանակ գտնել մանկությանդ ընկերների հետ խնջույքի գնալու:
9. Առնվազն երկու տարին մեկ գնալ արտասահման՝ տեսնելու, թե ինչպես են ապրում այլ մշակույթ կրող մարդիկ:
10. Թափառել հայրենիքիդ բնակավայրերում՝ ավելի լավ հասկանալու երկիրդ և ժողովրդիդ:
11. Ծանոթությունների ցանց ստեղծել՝ ներառելով անհատների հնարավորինս շատ բնակավայրերից:
12. Գտնել գաղափարակիցներ, ոգևորվել ու ոգևորել նոր գաղափարներով:
13. Տեղյակ լինել քո նախընտրած ոլորտի համաշխարհային հիմնական բանավեճերից:
14. Աշխատանք գտնել, դաստիարակել քո մեջ աշխատանքային կարգապահություն:
15. Գնահատել նախորդ սերնդի ձեռքբերումները:
16. Մարդկանցից չնեղանալ, ընդունել նրանց այնպես, ինչպես կան:
17. Քո վրա մեծ ազդեցություն թողած գրքերը նվիրել ուրիշներին:
18. Ծառայել բանակում կամ առնվազն կրակել հրազենից:
19. Մարդկանց համար տարբեր հնարավորություններ ստեղծել:
20. Փորձել հասկանալ սերնդիդ անելիքները, առաքելությունը:
21. Մտածել ազգային հզորության բաղադրիչների մասին:
22. Կարողանալ զսպել զգացմունքները՝ հոգու խորքում մնալով նույն ռոմանտիկը:
23. Կարողանալ թիմ հավաքել և գաղափարներ առաջ մղել:
24. Սիրահարվել, սիրել, ամուսնանալ: Ընտանիքը կարևորագույն արժեք է:
25. Հյուրընկալել շատ մարդկանց և շատերի մոտ հյուրընկալվել:
26. Լինել համարձակ և ազնիվ: Խուսափել քծնողներից և վախկոտներից:
27. Միշտ ազատ ժամանակ ունենալ մտածելու համար:
28. Մասնագիտական գրականությանը տրվելով՝ չմոռանալ գեղարվեստականի մասին:
29. Հաջողված պատմություններով կիսվել հնարավորինս շատ մարդկանց հետ:
30. Ֆինանսապես աջակցել հասարակության ուժեղացման համար պայքարող քաղաքական և քաղաքացիական կազմակերպություններին: