Հայաստանում կան յուրահատուկ վայրեր և երևույթներ, որոնք ցույց են տալիս երկրի ողջ գեղեցկությունն ու վեհությունը, մարդկանց սիրալիրությունը: Ահա թե ինչ պիտի անի յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում:
1. Աշխարհին նայել հանճարի աչքերով
Երևանում է գտնվում հանճարեղ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը: Թբիլիսիից եկած հայը նախատեսել էր ապրել հայկական մայրաքաղաքում: Տանը, որը կառուցված էր հայտնի նկարչի համար, ցուցադրվեցին Փարաջանովի աշխատանքները՝ նվիրված Հայաստանին:
2. Տոլմա փորձել հենց դրա հայրենիքում
Հայկական ազգային կերակուրը հայտնի է ողջ աշխարհում: Տոլման հարկավոր է փորձել հենց այնտեղ, որտեղ այն պատրաստում են ամենից լավ: Բացի այդ՝ Հայաստանում կարող եք հմատեսել ազգային այլ շատ ուտեստեր ևս, որոնք Ձեր ճամփորդությունը կվերածեն իսկական տոնի:
3. Հայկական գորգ ձեռք բերել
Հայկական վերնիսաժում հանգստյան օրերին կարող եք տեսնել հայ վարպետների տարբեր աշխատանքներ՝ ներառյալ արծաթե, ոսկե, թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, ինչպես նաև կտավներ, քանդակներ և իհարկե հայկական ավանդական գորգեր՝ անկրկնելի և բարդ նախշերով:
4. Այցելել Հայաստանի հոգևոր կենտրոն
Կառուցված IV-V դդ.՝ Էջմիածինը կարելի է համարել աշխարհում առաջին պետական քրիստոնեական տաճարը: Համալիրի մեջ են գտնվում եկեղեցին, թանգարանը, որտեղ հրաշալիորեն պատմական մասունքներ են պահպանված, աստվածաբանական սեմինարիան, ինչպես նաև կաթողիկոսի նստավայրը:
5. Լողալ Սևանա լճում և իշխան փորձել
Սևանն այնքան բարձրադիր է՝ սարերի մեջ, որ տպավորություն է ստեղծվում, թե ջուրը դիպչում է երկնքին: Հայաստանի հյուրերը և տեղի բնակիչները պաշտում են այս վայրը՝ հատկապես ամառային շոգ եղանակին: Այստեղ կարող եք համտեսել ամենահամեղ իշխանը, որը կգտնեք միայն Սևանա լճում: Սևանը շատերը ծով են անվանում: Այստեղ գալիս այցելեք նաև Սևանավանք՝ IX դ. վանական համալիր:
6. Դուդուկի կախարդական ձայնը լսել
ԴուդուկըՀայաստանի ազգային խորհրդանիշներից մեկն է: Երաժշտական գործիքը, որը փափուկ, բայց շատ արտահայտիչ ձայն ունի, պատրաստվում է ծիրանի հատուկ տեսակի ծառի փայտից, որն աճում է միայն Հայաստանում: Այսօր դուդուկը համաշխարհային ճանաչում ունի, և դրա ձայնը կարելի է լսել շատ հայտնի ֆիլմերում ու երաժշտական ստեղծագործություններում:
7. Աշխարհում ամենամաքուր և համեղ ջուրը խմել
Դա անելը չափազանց հեշտ է, քանի որ յուրաքանչյուր քաղաքում ամեն քայլի վրա կհանդիպեք ցայտաղբյուրի, որից հոսում է մաքուր, խմելու ջուր:
8. Հաղթահարել Կասկադը
Երևանի կենտրոնում է գտնվում Կասկադը՝ բազմաթիվ աստիճաններից կազմված ճարտարապետական համալիրը: Այստեղ հաճախ տարբեր համերգներ, փառատոններ և ֆլեշմոբեր են անցկացվում:
9. Նստել ամենաերկար ճոպանուղին
Տաթևի տաճարը շրջապատող բնությունը դեռ երկար կպահպանվի զբոսաշրջիկի աչքերում: Այստեղ է գտնվում աշխարհում միաժամանակ և՛ ամենաերկար, և՛ ամենաբարձր ճոպանուղին, որից էլ կարող եք դիտել բնության այդ հրաշք տեսարանը:
10. Զբոսնել գիշերային Երևանում
Մայրաքաղաքում երեկոյան ժամերին զբոսնելը սովորույթ է տեղի բնակիչների համար, հատկապես ամառային ամիսների ընթացքում: Քաղաքի կենտրոնում, որտեղ շատ են հարմարավետ այգիներն ու սրճարանները՝ յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին համապատասխան, միշտ կտեսնեք ծանոթ մարդկանց, կշփվեք հետաքրքիր մարդկանց հետ և ուղղակի կվայելեք երեկոյան երևանյան հանգստությունը: