NEWS.am STYLE-ը գրում է.
1. Հասկացեք, թե ինչու եք միմյանց հետ սեքսով զբաղվում
Կնոջ համար կարեւոր է զգացմունքներ ունենալ այն տղամարդու հանդեպ, որի հետ սեքսով է զբաղվում: Բացառություն են պատահական կամ ընկերական սեքսը:
Իսկ տղամարդում ավելի շատ հետաքրքրում է սեքսի ֆիզիկական կողմը եւ, հնարավոր է, ինքնահաստատվելը:
Մի խոսքով՝ կանայք եւ տղամարդիկ տարբեր պատճառներով են սեքսով զբաղվում: Եվ դուք պետք է պարզեք ձեր պատճառներն ու բացահայտ խոսեք այդ մասին միմյանց հետ:
Երբ հասկանաք, թե ինչն է կարեւոր յուրաքանչյուրիդ համար, որպեսզի սիրված զգաք, այդ ժամանակ էլ հարաբերություններն ու սեքսը որակյալ կլինեն:
2. Պատմեք ձեր ցանկությունների եւ երեւակայությունների մասին
Ցանկություններ ու երեւակայություններ բոլորն ունեն, եւ պետք չէ թաքցնել դրանք, հատկապես այն մարդուց, որի հետ քնում եք: Եթե չպատմեք, նա երբեք չի իմանա: Իսկ դուք այդպես էլ չեք փորձի:
Մեծամասամբ, եթե դրանք ինչ-որ տարօրինակ եւ վտանգավոր ցանկություններ չեն, նա կհամաձայնի իրականացնել:
Հարկավոր է հարգել զուգընկերներից յուրաքանչյուր սեքսուալ էությունը: Բոլորն էլ սեռական ցանկություններ ունեն, եւ դուք իրավունք ունեք բավարարել դրանք (իհարկե՝ ոչ ի վնաս դիմացինի):
3. Ծրագրեք ձեր մերձեցումը
Հանպատրաստից սեքսը, իհարկե, լավ է, բայց երբեմն նաեւ հարկավոր է ծրագրել այն: Իհարկե՝ ո՛չ ժամանակ եւ վայր ընտրելու առումով, այլ էրոտիկ մթնոլորտ ստեղծելու համար. մթնոլորտ, որում կկարողանաք իսկապես մերձենալ, ո՛չ միայն մարմնով: