Սոցիոլոգները հարցում են անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդիկ սահմանում են կանացի սեքսուալությունը` առանձնացնելով իրենց համար մարմնի հստակ հատվածներ: Իսկ թե որոնք են դրանք, կարդացեք ստորև: 

Հետույք

Հետույքի և կուրծքի դարավոր պատերազմում հաղթում է «հինգերորդ կետը», և որպեսզի համապատասխանեք տղամարդկանց ակնկալիքներին, անմիջապես ուղղվեք մարզասրահ և սկսեք մարզել հետույքի մկանները:

Կուրծք

Տղամարդկային գիտակցության գաղտնիքը իգական սեռի բոլոր ներկայացուցիչների համար համարվում է յուրահատուկ ձգողությունը դեպի դեկոլտեի հատված: Այդ հարցի պատասխանը, թերևս, անհայտ է մնում: 

Որովայն

Չնայած, որ հենց տղամարդկանց մոտ է այդ հատվածում նկատվում ճարպային կուտակում, սակայն նրանք իրենց կողքին ցանկանում են տեսնել մարզված գեղեցկուհու և որովայնի հատվածը, իհարկե, բացառություն չէ:

Ոտքեր

Անկասկած, չափազանց դժվար է ամբողջ օրը քայլել բարձրակրունկ կոշիկների վրա, բայց երբ որ դրանք արդարացնում են ակնկալիքները, հասկանում ես, որ ջանքերն իզուր չէին: Եվ հիշեք՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում:

Ոտնաթաթ

Տարօրինակ, բայց փաստ է, որ տղամարդիկ հետաքրքրվում են կանացի ոտնաթաթերով: Դա ևս մեկ պատճառ է ուշադիր հետևելու, որ միշտ իդեալական պեդիկյուր ունենաք:

Մեջք

Գեղեցիկ, ուղիղ մեջքը քայլվածքին նրբագեղություն է հաղորդում, իսկ աղջկան՝ ինքնավստահություն, ինչը չի կարող չգրավել տղամարդու ուշադրությունը:

Աչքեր

Ցուցակի վերջին հորիզոնականում աչքեր են. չէ որ հոգու հայելու մեջ կարող է նայել միայն լուրջ նպատակներով երիտասարդը: