«Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը նոյեմբերի 22-ին՝ ժամը 03:05-ին կվերադառնան Հայաստան: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նրանց դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Զվարթնոց միջազգային օդանավակայանում:

 

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցույթում այս տարի Հայաստանը, ընդհանուր առմամբ, արժանացել է 232 միավորի եւ ընդամենը 7 միավորով զիջել առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին: 209 միավորով երրորդ տեղում էր Իտալիայի ներկայացուցիչը: