Գիտե՞ք, թե ինչ է ստացվում, երբ համատեղում ենք բժշկությունն ու հոգեբանությունը։ Պսիխոմատիկա։ Սա բժշկական ուղղություն է, որը զբաղվում է մեր զգացմունքներ, վախերի և հոգեբանական արգելքների՝ առողջության վրա ազդեցության ուսումնասիրմամբ։ Գիտականորեն ապացուցված է, որ մեր ներքին ապրումներն ու զգացմունքները ֆիզիկական հիվանդությունների պատճառ են դառնում։ marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչ կարող են ցավող հատվածները պատմել մեր վիճակի մասին։
Գլուխ
Եթե գլուխը հաճախ կամ միշտ ցավում է, «ցավում են» մտքերը, տեղեկատվության կամ որևէ առիթով շատ մտածելու առատությունը։ Գլխացավեր հաճախ են ունենում բարձր ինտելեկտ ունեցող անձինք, որոնք խլացնում են զգացմունքները։ Այս խնդիրը խոսում է ցածր ինքնագնահատականի և վախի, ներքին կշտամբանքի մասին ինչ-որ բանի համար, որ մարդը թաքցնում է իր մեջ։
Մազեր
Մազերի հետ կապված խնդիրները (վաղաժամ մազաթափություն, ճաղատացում և այլն) սրթեսի, անօգնականության և հիասթափվածության ցուցանիշ են։ Հատկապես կանանց դեպքում մազերը կենսական էներգիայի սիմվոլն են։ Խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարդ մշտապես ապրում է լարվածության և վախի պայմաններում։ Ընդամենն անհրաժեշտ է լինել այնպիսին, ինչպիսին կաք, հավատալ ինքներդ ձեզ։ Եբեմն մազերի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ՝ որպես պատասխան մեծ էգոյի, հպարտության և Աստծուց անգիտակցաբար նեղանալու։
Իրան
Իրանը գիտակցությունը (գլուխը) միացնում է զգացմունքների (մարմնի) հետ։ Իրանի հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ առաջինն ու երկրորդը ձեզ մոտ հաշտ չեն։ Մետաֆիզիկական մակարդակում սա պետք է հասկանալ՝ որպես կամուրջ հոգեկանի և նյութականի միջև։ Իրանի հետ կապված խնդիրները խոսում են ճկունության բացակայության մասին. մարդը վախենում է շրջվել՝ ճշմարտությունը լսելու համար, արհամարհում է իրավիճակը, փոխարենը՝ դրան լուծում տալու։
Աչքեր
Կարճատեսություն – հեռատեսության բացակայություն, վախ ապագայից, սեփական անձից այն կողմ նայելու ցանկության բացակայություն։
Հեռատեսություն – ներկայով ապրելու անկարողություն։ Այս մարդիկ շատ երկար են մտածում, մինչև անում են այն, ինչ պետք է անեն։ Չեն կարողանում ամբողջությամբ տեսնել իրավիճակը։
Դալտոնիզմ – Աչքը չի ընկալում գույները, ամեն ինչ տեսնում է մոխրագույնի մեջ։ Սա նշանակում է, որ մարդը չի կարողանում ընդունել կյանքի երջանկությունը։ Կարևոր է հասկանալ այն գույնի նշանակությունը, որը փակում է գիտակցությունը։
Գլաուկոմա – Մարդը տառապում է անցյալի պատճառով։ Սա նշանակում է, որ նա չուներ ցանկություն՝ ներելու և անցյալն ընդունելու։
Ատամներ
Ցավում են ոչ վճռական և որոշումներ ընդունելու անընդունակություն ունեցող անձանց ատամները։ Բոլորը որոշում են ձեր փոխարեն, իսկ դուք վախենում եք, չեք կարողանում վերլուծել կյանքի իրավիճակները։ Ծամող ատամների հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ չեք կարողանում հասկանալ հանգամանքները։ Ձախ ատամները կապված են անձնականի, աջ ատամները՝ սոցիալականի հետ։ Կարծիք կա, որ մարմնի ձախ հատվածի հետ կապված խնդիրները կապված են՝ մոր, աջ հատվածի հետ կապված խնդիրները՝ հոր հետ շփման խնդիրներին։
Բերան
Բերանի հատվածի հետ կապված խնդիրները, ինչպես, օրինակ, ստոմատիտը, կապված են հոգին կրծող նեղացածության հետ։ Լեզուն կծելը պատիժ է շատ խոսելու համար, իսկ այտերը կծելը՝ անհանգստության, գաղտնիքների բացահայտման համար։ Բերանը կապված է նոր մտքերի ընդունման հետ։ Ցանկացած խնդիր խոսում է այդ ոլորտում խնդիրների մասին։
Շուրթեր
Շուրթերը մեր զգացմունքային բնույթի արտացոլումն են։ Կախված ներքին խնդիրներից՝ շուրթերը կարող են ունենալ հետևյալ խնդիրները.
ճաքեր – մարդը տանջվում է հակադիր զգացմունքների պատճառով
շուրթերը կրծելը – պատիժ ինքդ քեզ ցուցաբերված զգացմունքայնության համար
հերպես – նույնը, ինչ շուրթերը կծելու դեպքում, բայց սա ավելի լուրջ ձևով է դրսևորվում։
Մեջք
Մեջքը խորհրդանշում է կյանքի հենարանը։ Մեջքի հետ կապված խնդիրները խոսում են հոգեկան աջակցության բացակայության մասին։ Մարդը կարծում է, որ իրեն չեն սիրում, կամ ստիպված է թաքցնել իր սերը։ Եթե մարդը կորցնում է շարժողականությունը, նշանակում է՝ նա չի կարողանում գործողություններով արտահայտել այլոց հանդեպ սերը։ Եթե աջ հատվածում է ցավը, ապա մարդը չի կարողանում արտահայտել սերը հարազատների նկատմամբ, եթե ձախ հատվածում, ապա մարդը չի կարողանում արտահայտել սերն աշխարհի նկատմամբ։
Գոտկատեղ
Սա կոնֆլիկտ է, մեղքի զգացում։ Ուշադրությունը կենտրոնացած է նրա վրա, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մեջքի ներքևի հատվածը կապված է նյութական բարիքների, գումարի, տան, երեխաների, աշխատանքի և այլնի հետ։ Այս հատվածում ցավը խոսում է այն մասին, որ մարդը ցանկանում է որևէ նոր բան ունենալ, որպեսզի իրեն ավելի վստահ զգա, սակայն չի համարձակվում խոստովանել դա իրեն և մյուսներին։ Արդյունքում՝ նա ստիպված է ամեն ինչ միայնակ անել՝ ծանրաբեռնելով մեջքը։
Հոդեր
Բուրսիտ – Խոսքը խեղդված ատելության մասին է։ Մարդն ամեն ինչում կատարելության է ձգտում, նույնիսկ՝ մանրուքներում։ Նա իրեն թույլ չի տալիս արտահայտել ատելությունը, և այդ ատելությունը կուտակվում է հոդերում։
Արթրիտ – Միտք, որ քեզ չեն սիրում։ Նրանք սովորաբար ճիշտ մարդիկ են։ Նրանց համար գրեթե միշտ գերակայում է «պետք է» բառը, նրանք ամեն ինչ անում են իրենց հաշվին։ Շատ ուժեղ է զարգացած «ներքին գոռոցը»։
Ծնկների հետ կապված խնդիրներ – Կամակորություն, հպարտություն, խեղդված վախ և զիջելու ցանկության բացակայություն։
Ավելորդ քաշ
Եթե անձն ավելորդ քաշի հետ կապված խնդիր ունի, նա պետք է վերանայի իր ներքին աշխարհը։ Հաճախ մարմինն ավելորդ քաշը պահում է, որպեսզի պաշտպանվի արտաքին ազդեցություններից։ Անձը չափազանց անպաշտպան է հասարակությունից, ընդհանուր առմամբ՝ կյանքից։ Երբեմն սա կարող է խոսել ցանկալիին հասնելու խեղդված ձգտման մասին։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մանկության և պատանեկության տարիներին հաճախ են նվաստացումներ ապրում, ծաղրի ենթարկվում և վիրավորանքների արժանանում։
Սրունքներ
Խոսում են կյանքի սկզբունքների կոնֆլիկտի մասին։ Հնարավոր է՝ իդեալների խորտակում է տեղի ունեցել։ Հնարավոր է նաև, որ ցանկանում եք մի բան, որը հակասում է ձեր բարոյական սկզբունքներին։ Այս ցավը խանգարում է առաջ շարժվել, այդ պատճառով էլ կապված է ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքի և կյանքում առաջ գնալու մեր կարողության հետ։
Որովայն
Բժիշկները հաճախ են խոսում այն մասին, որ գաստրիտն առաջանում է ապրումների և նյարդային գերլարվածության հետևանքով։ Որովայնի հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ դուք գտնվում եք անորոշ վիճակում։ Խոցը խոսում է թերարժեքության, վախի և անպաշտպանության մասին։ Առաջանում է նաև գրգռման պատճառով, որն արտաքին ձև չի ստանում։ Եթե այդ մարդիկ խոսեն, նման բան տեղի չի ունենա։