«X Factor»-ի սկանդալային եթերից հետո, երբ Գուրգեն Դաբաղյանի «Լուսին ես ամպի տակին» երգի կատարումը 17-ամյա տղայի կողմից դարձավ լայն քննարկումների առարկա, եթեր հեռարձակվեց «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր թողարկումը, որի ժամանակ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի կերպարները՝ Արսենն ու Լիկան, հումորային ձևով կատարում են այս երգը:
BlogNews-ը կապ հաստատեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ՝ պարզելու՝ սիթքոմն անդրադարձել էր «X Factor»-ին, թե՞ սա զուգադիպություն էր: «Ֆուլ հաուս»-ի այս եթերաշրջանի նկարահանումներն արդեն ավարտվել են: Ստեղծագործական կազմն արդեն Հայաստանում չէ: Այս օրերին նրանք ԱՄՆ-ում պատրաստվում են նոր համերգ-ներկայացման:
«Նշված սերիան նկարահանել ենք սեպտեմբերի վերջին և չէինք կարող գուշակել, որ 2 ամիս անց երգի կատարման հետ կապված նման սկանդալ կբարձրանա: Սա ընդամենը զուգադիպություն էր»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: