Ինչպես արդեն տեղեկացրել ենք հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նշանածի` Վահիկ Մարտիրոսյանի հետ եկել է Երևան, որպեսզի հարազատների հետ նշի իրենց կյանքի ամենաերջանիկ տոնը`հարսանիքը:

 

Սակայն Մոսկվայում բնակվող դիմահարդարը հասցրել է բախվել հայաստանյան բարձր գների հետ: Նա իր դժգոհությունն արտահայտել է` ինսթագրամում կատարելով հետևյալ գրառումը. 

 

«Մնացել է 3 օր։ Այստեղ հարսանիք կազմակերպելը այնքան դժվար է, որ ուզում ես լաց լինել։ Սակայն ամեն ինչ ավելի բարդ է, երբ ճանաչված ես։ Գնացուցակը միանգամից տասն անգամ թանկանում է, իսկ եթե դու Ռուսաստանից ես, ուրեմն բռնվիր»։