Մարդիկ աշխատում են չպատմել իրենց առողջական խնդիրների մասին, բայց 32-ամյա Կրիստալ Միլլերն՝ Ավստրալիայից, նման մարդկանցից չէ: Այս կնոջը նայելով՝ կարելի է մտածել, որ նա բացարձակ առողջ է, բայց իրականում Կրիստալը ստիպված է ամեն օր պայքարել սարսափելի հիվանդության դեմ: 15 տարեկանում բժիշկներն աղջկան հետևյալ ախտորոշումը տվեցին՝ Կրոնի հիվանդություն:
Ստամոքսաղիքային համակարգի ամենալուրջ հիվանդություններից մեկը: Այս հիվանդության պատճառը շատ դժվար է հայտնաբերել:
Կրիստալի կյանքն իսկական դժոխքի վերածվեց. Նա մեկ ժամվա ընթացքում փսխում էր վեց անգամ, և նույնիսկ 15 ժամ քնելուց հետո, աղջիկն իրեն շատ հոգնած էր զգում:
Նա մշտապես սրտխառնոց էր ունենում: Կրիստալը երկար ժամանակ չէր կարողանում ընդունել իր ախտորոշումը՝ թաքցնելով այն բոլորից:
Բայց հիմա ամեն ինչ փոխվել է. Նա պարբերաբար ոգևորիչ գրառումներ է հրապարակում սոցիալական ցանցերում՝ նման հիվանդությամբ տառապողների համար:
Կրիստալը նկարագրում է իր զգացողություններն ու ապրումները. «Դու քեզ մշտապես այնպես ես զգում, կարծես ինչ-որ բանից թունավորված լինես: Երբ բժիշկները բարձրաձայնեցին իմ ախտորոշումը, ես փակվեցի լոգասենյակում և մի ամբողջ օր լաց եղա: Ես շատ էի ամաչում: Ես ամեն ինչ անում էի, որպեսզի թաքցնեմ հիվանդությունս, մշտապես մեկուսանում էի ընկերներիցս: Ինձ համար շատ դժվար էր ընդունել դա»:
22 տարեկանում Կրիստալի աղիքի մեծ մասը հեռացրել են: Նրա որովայնին հատուկ պայուսակ էին ամրացրել, որի մեջ պետք է հավաքվեին բոլոր բնական արտաթորանքները: Աղջիկն այլևս չէր կարողանում լռել իր հիվանդության մասին. Նա ցանկանում էր ողջ աշխարհին պատմել հիվանդության, պայուսակի և իր տառապանքների մասին:
«Bagladymama» կեղծանունով Կրիստալը սկսեց սոցցանցերում կիսվել բոլորի հետ իր կյանքի նույնիսկ ամենաահավոր և զզվելի իրավիճակներով, որպեսզի օգնի այլ հիվանդներին հաղթահարել նման իրավիճակները:
Սակայն շուտով Կրիստալի օրերն ավելի ուրախ և գունեղ դարձան: Աղջիկը սկսեց պատմել, թե ինչպես է հանդիպել իր ամուսնուն, ով իրեն աջակցում է ամեն հարցում, թե որքան դժվար է եղել ծննդաբերելիս, և թե, այնուամենայնիվ, որքան հիանալի է լինել գրավիչ և գեղեցիկ՝ չնայած ոչ մի բանի: Կրիստալը հիանալի ընտանիք ունի, ինչին նա իրոք արժանի է:
Երեխաները հասկացել են, որ իրենց մայրիկը «ուրիշ է», նման չէ բոլորին: Բայց փոքրիկներին դա չի անհանգստացնում, չի մտահոգում:
«Ոչ ոք չգիտի, թե ինչի միջով ենք ստիպված լինում անցնել ամեն օր: Այդ ամենը շատ դժվար է, բայց մենք նույնպես կարող ենք հիանալի, գեղեցիկ լինել: Վատ օրեր էլ են լինելու, բայց մենք պետք է հենց այդ օրերին ուժեղ լինենք:
Մենք շարունակում ենք սեքսուալ լինել՝ չնայած ոչ մի բանի», – ասում է Կրիստալը: