Տաթևիկ Ադումյանը հայկական սերիալային ինդուստրիա մուտք գործեց «Հրեշտակների դպրոց» սերիալի շնորհիվ: Աղջիկն այն ժամանակ իր հասակակիցներից տարբերվող արտաքին ուներ և շատ գեղեցիկ դիմագծեր: Նա իր այդ արտաքինով տպավորություն գործեց հեռուստադիտողի վրա և սերիալի ավարտից հետո շարունակեց դերասանուհու կարիերան:
Գուցե պատճառը վաղ տարիքում հանդիպած հաջողությունն էր, որ Տաթևիկը այդպես էլ չգտավ իրեն այս ոլորտում ու մինչ օրս փնտրտուքների մեջ է: Նա մեկ մտերիմ է Անատի Սաքանյանի ու Նանայի հետ, նրանց հետ նարգիլե-փարթիների է մասնակցում, գրկախառնվում, լուսանկարվում, հետո ամիսներով մոռանում ընկերուհիներին ու նոր շրջապատ գտնում իր համար՝ կախված այդ պահին որ նախագծին է մասնակցում:
Բացի անկայուն բնավորությունից՝ Տաթևիկը նաև տարվել է պլաստիկ վիրահատություններով:
Նա ընդամենը 24 տարեկան է, բայց արդեն այնքան է ձգել մաշկը, 10 անգամ փոքրացրել քիթը, ձևափոխել ականջները, որ լուսանկարներում 44-ամյա կնոջ տեսք ունի:
Օրինակ՝ այս լուսանկարում Տաթևիկը ոչնչով չի տարբերվում 32-ամյա Նանայից:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երիտասարդ, թարմ մաշկով և դեռ կնճիռներ չունեցող աղջիկն այսքան չարաշահում դիմահարդարումը: Ի՞նչն է նա ուզում թաքցնել՝ տարի՞քը, պլաստիկ վիրահատությունների անհաջող արդյունքնե՞րը, թե՞ մեկ այլ բան…
ԿրիԾիկ