Կատալոնացի լուսանկարիչ Չամա Սալվանսը արդեն 8 տարի լուսանկարում է իսպանական գավառների մարմնավաճառներին:
Ոչ նրանց, ովքեր աշխատում են հասարակաց տներում, այլ նրանց, ովքեր իրենց հաճախորդներին սպասում են փողոցում, և անպաշտպան են տարբեր տեսակի անախորժություններից:
«Նախապես ես որոշել էի լուսանկարել սպասման մեջ գտնվող կանանց դեմքերը այն ժամանակ, երբ նրանց է մոտենում մեքենան, սակայն շուտով հասկացա, որ առավել հետաքրքիր է լուսանկարչական սարքով ամրագրել այն երկար ժամերը, որոնց ընթացքում նրանք բացարձակապես ոչինչ չեն անում սպասելուց բացի: Ես նախ փորձեցի գումար առաջարկել նրանց նկարելու համար, սակայն մտածեցի, որ այդպես լուսանկարը բնական չի ստացի: Ու դիմեցի խորամանկության, հագա ճանապարհաշինարարի համազգեստ և սկսեցի լուսանկարել ծպտված: Մեղք չէի գործում, որովհետև իմ հարյուրավոր լուսանկարներից և ոչ մեկում դեմքերը պարզորոշ ընդծված չեն»,- իր շարքը մեկնաբանում է լուսանկարիչը: