Մարիամ Մելիքյանը երեկ ամեն հնարավոր տարբերակներով պատասխանեց իրեն քննադատողներին, ու թույլ տվեք նկատել, որ դա արեց շատ տգեղ և հենց գիշերային ակումբի պարուհու ոճով:

Նա իր տեսքի ու կազմակերպածի վերաբերյալ հնչած բացասական կարծիքներին մասնավորապես պատասխանել էր.

«Մարմինս թերագնահատող կանանց մի խորհուրդ կտամ՝ ինձ քննադատելու փոխարեն աշխատեք գոնե մի փոքր ձեզ կարգի բերել, խնամվեք, հետևեք ձեր տեսքին, որ ձեր ամուսինները, ձեզ թողած, օրուգիշեր իմ նկարներով ու ինձնով չապրեն:)»

 

1

2

Դերասանուհուն ուզում եմ ասել, որ սա գիշերային ակումբի պարուհու դասական պատասխան է: Եթե քեզ քննադատողները նշում էին, որ դու հագնվել ես նման կերպ, դու հրապարակային ապացուցեցիր, որ ոչ միայն հագնվել ես, այլ նաև ունես հենց գիշերային ակումբի պարուհու հոգեբանություն ու բառապաշար: Ու պետք է նաև նկատել, որ դու ամուսնացած կին ես ու եթե մի փոքր հարգանք ունենաս քո ամուսնու նկատմամբ, հրապարակային չես հայտարարի, որ իր կինը շատ տղամարդկանց սեքսուալ ոգեշնչումների աղբյուրն է: Բայց այստեղ նշեմ մի փոքր առանձնահատկություն, որ քո նման հագուկապով կանայք ավելի շատ գրավում են արաբական և մուսուլմանական երկրների տղամարդկանց: Դու նման տեսքով օրուգիշեր կարող ես պորտապար պարել քո՝ թուրք էֆենդու բեղերով ամուսնու համար: Ի դեպ, փաստորեն, պետք է շնորհակալ լինենք, որ մեր ամուսիններին խորհուրդ չես տալիս, որ իրենց կանանց կանչեն կրակայրիչը վառելով։ Եվ վերջում, հիշեցման կարգով և գիշերային ակումբի պարուհի լինել-չլինելու թեման ամփոփելով…

 

img_4046_ts1323260000img_4047_ts1323259999