Եվ ահա ձեզ մի քանի խորհուրդ, թե ինչպես հասկանալ, թե արդյո՞ք ձեր կողակից հենց Նա է, ով ձեզ կուղկեցի ձեր կյանքի ողջ ընթացքում:
1. Դու վստահում ես նրան ինչպես ինքդ՝ քեզ
Վստահության խնդիրը հիմնարար է ցանկացած հարաբերություններում և շատ կարևոր է գիտակցել, որ երկու սիրահարների միջև անպայմանորեն պետք է լինի փխրուն, բայց անքակտելի վստահություն: Երբ մարդը կորցնում է դիմացինի վստահությունը՝ դա շատ ցավոտ է և որքան ավելի մեծ էր այդ վստահությունը, այնքան ավելի մեծ է այդ ցավը: Այն սպիեր է թողնում մեր հոգու վրա, որոնք երբեք չեն անցնում և հավերժ ցավում են: Եթե դու գտել ես մեկին, ում կարող ես անսահմանորեն վստահել և ըստ քեզ հենց նա է այն մարդը, ով երբեք չի դավաճանի քո վստայությանը, ապա իմացիր, որ ամենայն հավանականությամբ նա հենց այն միակն ու անկրկնելին է:
2. Նրա ներկայությունը քո կյանքում քեզ ուժ ու ոգեշնչում է հաղորդում, այլ ոչ թե բացասական ազդեցության ու հիասթափության բերում
Սա այն է, ինչ ես նախկինում չէի հասկանում, բայց հասկացա ժամանակի ընթացքում: Երբ սիրահարված ես, շատ դժվար է հասկանալ, թե ինչպես է նա իրականում ազդում քեզ վրա: Սերը կուացնում է և թույլ չի տալիս ռացիոնալ մտածել և գրեթե անհնար է նկատել զուգընկերուհուդ բացասական ազդեցություն քո կյանքում, եթե այն կա:
Քո կյանքում վստահաբար կան մարդիկ, ովքեր միշտ սատարում են քեզ, իսկ երբ հարկն է՝ կառուցողաբար քննադատում են քո սխալական քայլերը; Այդ կերպ նրանք օգնում են ճիշտ ընկալել կյանքը ու դասեր քաղել՝ սեփական սխալներից: Հենց այս մարդիկ ի սկզբանե կտեսնեն այն բացասական ազդեցությունը, որը կարող է թողնել ձեր կողակիցը ձեզ վրա:
Եթե կո կեսը քեզ վրա բացասաբար է ազդում, ապա ժամանակն է գիտակցելու, որ նա այդքան էլ քո կեսը չէ և բացի ցավից ու հիասթափությունից, բան չի տա:
3. Նա հավատում է քեզ և մոտիվացնում է քեզ, որ ինքդ էլ հավատաս քո ուժերին
Պատկերացրու, որ քեզ բախտ է վիճակվել ապրել մինչև 80 տարեկան, այսինքն ուղիղ 29000 օր, ապա դա նշանակում է, որ դու 29000 անգամ արթնացել ես ու փորձել ես ուժ գտնել ապրելու ու լավ բաներ անելու: Շատ բարդ է գտնել մարդու, ով ամեն օր կմոտիվացնի քեզ ու առհասարակ, նրա համար բարդ է այդ մոտիվացման արդյունավետ եղանակներ մշակելը, իսկ քո երկրորդ կեսը պետք է անի դա:
Գտիր այդպիսի կնոջ և նա կօգնի գգտնել քեզ այս կյանքում և կանի դա ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ներգործությամբ: Տղամարդու լավագույն նվերն իրեն սիրող կնոջը դա գործերով ցույց տալն է, որ հենց Նա է այն մղիչ ուժը, որը ստիպում է իր տղամարդուն ավելի լավը լինել:
4. Կյանքդ նրա հետ շատ ավելի լավ է, քան առանց նրա
Այն կինը, ում հետ դու պատրաստվում ես ամուսնանալ, պետք է իր հետ ինչ որ լավ բան բերի, այլ ոչ թե միայն վերցնելով զբաղվի: Ընդհանրապես, ինչ որ բան ստանալուց առաջ, միշծտ պետք է պատրաստ լինել տալ ինչ որ բան, բայց նորից ու նորից՝ մենք կուրանում ենք, երբ սիրահարված ենք, սակայն դա պատճառ չէ՝ դասեր չքաղելու համար: Մեր էմոցիաները սիրահարվածծ վիճակում համառոչրեն հուշում են, որ այ հենց նա է մեզ պետք, բայց միշտ չէ, որ դրանք ճիշտ հուշումներ են, ուստի մի պահ ուժ գտիր սթափվելու ու օբյեկտիվորեն պատասխանելու այն հարցին, թե քեզ ավելի լավ է նրա հե՞տ, թե՞ առանց նրա:
5. Նա քո կողքը չէ՞, երբ կարիքն ունես, ուրեմնն մտածելու տեղիք ունես
Այս հանգամանքը գտնվում է վստահության սերտ հարևանությամբ: Քո սիրելին հենց այն կինն է, ում դու կարող ես վստահե՞լ և ով քո կողքը կլինի, երբ նրա կարիքը զգա՞ղ, թե՞ նա պատրաստ է կիսել քեզ հետ միայն ուրախությունն ու լիությունը: Որոշ կանանց ավելի է հետաքրքիր է, թե ինչ ես դու պատրաստ անել հանուն նրանց, այլ ոչ թե այն, թե ինչ են իրենք պատրաստ անել հանուն իրենց տղամարդու և այս պահը աչքաթող անել չի կարելի:
6. Ձեր սեռական կյանքն ուղղակի հրաշք է
Սա արդեն քիմիայի բարձրագույն մակարդակն է, որն ըստ իս գերկարևոր նշանակություն ունի ընտանեկան կյանքում: Ես իրոք երբեքք չեմ հասկացել այն զուրքերին, ովքեր ամեն գնով խուսափել են մինչամուսնական սեքսից: Եթե սեքսն այդքան վատ բան է, որպես բարոյական կատեգորիա, ապա ինչո՞ւ եք զբաղվում դրանով ամուսնությունից հետո: Բա որ հանկարծ պարզվեց, որդ ուք սեքսուալ անհամատեղելություն ունեք, ի՞նչ եք անելու այդ ժամանակ:
Ոմանք պնդում են, որ իրենք առանձնապես հոգ չեն տանում սեքսի մասին և որ այն մեծ դեր չի խաղում իրենց համար: Եթե դա իրոք այդպես էլ է, ուրեմն նրանք պարզապես երբեք չեն ունեցել լավ սեքս և դու էլ իհարկե կարող ես նախընտրել այդ ուղին, բայց ինչո՞ւ նախապատվությունը տալ քչին, եթե կարելի է կյանքից ստանալ ավելին:
7. Դուք երկուսդ էլ կյանքից նույնն եք ցանկանում
Ահա ևս մեկ կարևորագույն գործոն, որը որպես կանոն անտեսվում է այնքան ժամանակ, մինչև չափից դուրս ուշ չի լինում: Հեշտ է սիրել կնոջը, եթե դու նրան այդքան էլ լավ չես հասկանում, իսկ որպեսզի նհասկանաս նրան, պետք է հասկանալ նրաց նակություններն ու դրանց հհարուցիչները ու ընդհանրապես՝ հասկանալ, թե ինչ է նա ուզում այս կյանքից: Երբեմն շատ բարդ է գիտակցել այն փաստը, որ թեև առաջին հայացքից դուք իրար համապատասխանում եք, բայց դա իրականում այդպես չէ, որովհետև ձեր կենսական նպատակները սկզբունքորեն տարբերվում են, մինչդեռ շատ բարդ է ապրել մի մարդու հետ ում նպատակները զուգահեռ չեն քոնի հետ:
8. Դուք իրար սիրում եք ինքնամոռաց
Մինչ խորանի առջև ասել «Այո, տեր եմ», համոզվեք, որ դուք հստակ հասկանում եք թե ինչ է ասել «շատ սիրել ինչ որ մեկին»: Ինչ որ մեկին ողջ սրտով սիրելը նշանակում է սիրել մեծահոգաբար և ռոմանտիկ: Սիրել ինչ որ մեկին ողջ հոգով նշանակում է սիրել նրան ոչ միայն նրա համար, թե ինչ է ինքը քեզ համար նշանակում, այլ նրա համար, ինչ ինքը կա: