Կնոջ մարմնի ամենաանսպասելի գոտիները կարող են կնոջն անասելի հաճույք պարգևել:
1. Պարանոցի էրոգեն գոտիները
Մոտեցիր աղջկան հետևից, մի կողմ տար մազերը և սկսիր համբուրել նրա պարանոցը: Սկզբից համբուրիր մի կողմը, ապա մյուսը:
2. Դաստակի էրոգեն գոտիները
Մատներով նրբորեն շոյիր դաստակի ներսի մասը՝ մի փոքր խուտուտ տալով: Եթե իրավիճակը թույլ է տալիս, կարող ես այն նաև լիզել: Քչերը գիտեն, որ դաստակը կնոջ էրոգեն գոտիներից է:
3. Արմունկների էրոգեն գոտիները
Ներսի կողմից համբուրիր նրա արմունկները: Մի զարմացիր, քանի որ այս ժեստն ավելի ինտիմ է, քան իրականում թվում է:
4. Մազերի էրոգեն գոտիները
Մատներով շոյիր նրա մազերը, մերսիր գլխամաշկը: Աղջիկը երջանկության պահեր կապրի, քանի որ կակտիվանան էնդորֆինները, որոնք պատասխանատու են դրա համար:
5. Ծնկների էրոգեն գոտիները
Սա աղջիկների թաքուն էրոգեն գոտիներից է: Եթե այն պահին, երբ շոյում ես այնտեղ, աղջիկը չծիծաղի, ապա կարող ես հանգիստ շարունակել:
6. Ականջի բլթակի էրոգեն գոտիները
Լիզիր և մի փոքր կծոտիր ականջի բլթակը, ապա անցիր ականջի կենտրոնական մասին: Կանգ առ և հետևիր նրա ռեակցիային. շատ աղջիկներ չեն սիրում, երբ տղամարդը լեզվով մտնում է ականջի մեջ: Եթե նա չի շտապում անձեռոցիկի հետևից, ապա ամեն ինչ կարգին է:
7. Ոտքերի էրոգեն գոտիները
Աղջկա սիրտը գրավելիս պետք է սկսել ոտքերից: Նրբորեն մերսիր նրա ոտնաթաթն ու կրունկը՝ չմոռանալով ոտքերի մատների մասին:
8. Շրթունքների էրոգեն գոտիները
Լիզիր աղջկա վերին շրթունքը և ապա անցիր ստորինին: Ընդհանրապես շրթունքները ամենաուժեղ էրոգեն գոտիներից են:
9. Հետույքի էրոգեն գոտիները
Մերսիր մեջքի ստորին մասը՝ չմոռանալով անցնել ողնաշարի վրայով:
10. Մյուս էրոգեն գոտիները
Եթե բավականաչափ գիտեք իրար, ապա առանց ամաչելու շոյիր նրա ամբողջ մարմինը՝ ներքևից վերև և հակառակը: Այդ ընթացքում կհասցնես հասկանալ, թե որոնք են սիրելիիդ ինդիվիդուալ էրոգեն գոտիները: