Հայաստանում ոչ մի բանի միջինը չկա, կամ մի ծայրահեղությունն է, կամ՝ մյուս: Վերջապես դուրս ենք գալիս քյարթուիզմի դարաշրջանից ու էլ ամեն քայլափոխի չենք հանդիպում սպիտակ նիվայով, սև շորերով ու ճկույթի երկար եղունգով տղամարդկանց: Ազատվեցինք այս ամենից ու ընկնում ենք մյուս ծայրահեղության մեջ՝ աղջիկներից շատ իրենց խնամքով զբաղվող քնքուշ տղամարդիկ:
Նախորդ գրառումներիցս մեկում անդրադարձել է Ալեքսանդր Բաբասյանի դեմքի դիմակով լուսանկարին: Էլի եմ կրկնում, դեմ չեմ չեմ, որ տղամարդիկ խնամված լինեն, հետևեն իրենց արտաքինին ու հիգիենային, բայց կարիք չկա դա նկարել ու դեռատի ֆեշըն բլոգերի նման պուպսիկ մեկնաբանություններով տարածել համացանցում: Վերջապես տղամա՞րդ եք, թե՞ կոսմետիկա գովազդող օրիորդ:
Իհարկե Բաբասյանը իր ոճի մեջ անմակարդակ պատասխանեց գրառմանս, թե բա գոհ եղեք, որ ոտքերիս եղունգենրը կտրելուց չեմ լուսանկարվել: Իհարկե չեմ կասկածում, որ մի օր էլ դա կանես, Ալեքսանդր ջան…
Բաբասյանի դեպքում բվիճակն այնքան վատ է, որ էլ գրել էլ չարժե նման մակարդակ ունեցող մարդու մասին, բայց հարցը նրանում է,որ նրա օրինակին այսօր էլ հետևեց երգիչ-երգահան Նիկ Եգիբյանը: Մեր սիրելի Նիկն էլ ինստագրամում լուսանկար հրապարակեց, որտեղ ինքը դեմքի կոսմետիկ դիմակով է: Չգիտեմ, երևի ես տեղյակ չեմ ու հայ տղամարդիկ ում մաշկն է ավելի նուրբ ֆլեշմոբ են սկսել…