Ամերիկացի հանրահայտ դիզայներ Թոմ Ֆորդը շարունակում է ընդլայնել իր գործունեության սահմանները՝ հայտարարելով, որ այժմ էլ տղամարդկանց համար կոսմետիկա կարտադրի։
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով LuxPlanet-ին, նոր շարքը ներկայացվել է օրեր առաջ Լոնդոնում և վաճառքի կհանվի ընթացիկ տարվա աշնանը։
Տղամարդկանց մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները (Tom Ford for Men) իրենց մեջ ներառում են մաքրող հեղուկ, խոնավեցնող լոսյոն, աչքերի շուրջ խնամքի համար նյութեր, դիմակներ, ինչպես նաև արևայրուքի էֆեկտով գել։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ մեծ պահանջարկ վայելող Private Blend տղամարդկանց օծանելիքի շարքը կհամալրվի 2 նոր բուրմունքով։