42-ամյա նախկին մոդել Քեյթ Ֆիշերը, ով 10 տարի չէր երևացել հանրության մեջ, գտնվել է։
Հանրաճանաչ եղած տարիներին Ֆիշերը հանդիպում էր երգչուհի Մրայա Քերիի նեկայիս փեսացուի՝ միլիարդատեր Ջեյմս Պակերի հետ։
Այս աղջիկը նկարահանվում էր ֆիլմերում, գովազդներում, հայտնվում էր սնդուսափայլ հայտնի ամսագրերի շապիկին։
Սակայն վերջերս պարզ դարձավ, թե ուր էր կորել երբեմնի հայտնի դերասանուհին։
Այժմ նա ապրում է Ավստրալիայում՝ Ցիպորա Մալկա Բատ Իսրայել անվան ներքո, դավանում է հուդդայականություն։
Փոփոխություններ եղել են ոչ միայն կնոջ կենսակերպում, այլ նաև արտաքինում։
Ահա, թե ինչպիսի տեսք ունի այսօր նախկին մոդելը։
Ցիպրան կտրականապես հրաժարվում է հարցազրույց տալուց և անթույլատրելի է համարում որևէ մեկի միջամտությունն իր կյանքին։
Սակայն նա խոստովանել է, որ այժմ աշխատում է որպես թերապևտ, օգնում է մարդկանց և պարբերաբար հաճախում է կրոնական համայնքի ժողովներին։
Միլիարդատիրոջ նախկին հարսանցուն հավաստիացնում է, որ շատ լավ է զգում իրեն նոր կերպարում և ավելորդ քաշն իրեն բացարձակ չի խանգարում։