Style.news.am-ը գրում է.

 

Վերջին շրջանում համացանցում լուրեր են տարածվել այն մասին, թե երգչուհի Ջուսը փոքրիկի է սպասում: Խոսակցությունների իսկությունը պարզելու համար զրուցեցինք Ջուսի հետ.

«Ոչ, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Պարզապես, վերջին շրջանում Facebook-ում սկսեցի տեղադրել իմ մանկության լուսանկարները, երեւի դա է մարդկանց շփոթմունքի մեջ գցել»,-նշեց երգչուհին:

Հիշեցնենք, որ Ջուսն ու նրա ամուսինը` իրավաբան Վահագն Մանուկյանը, օրինականացրել են իրենց հարաբերություններն ամռանը:

«Մենք ամուսնացել ենք հունիսի 28-ին եւ դա գաղտնի էինք պահում, որպեսզի անակնկալ մատուցեինք մեր ընկերներին: Ցանկանում էինք, որ ամեն ինչ լիներ ոչ ստանդարտ եւ հետաքրքիր կերպով: Դրա համար էլ որոշեցինք հենց իմ ծննդյան օրը հայտնել, որ արդեն օրինական ամուսիններ ենք»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր երգչուհին:

Սյունե Առաքելյան