25-ամյա Պիկսի Ֆոկսը իրեն տիկնիկի է վերածել։ Երիտասարդ շվեդուհին ամբողջությամբ փոխել է իր արտաքինը՝ նմանակելով Ջեսսիկա Ռեբբիտին և Սպիտակաձյունիկին։
Պիկսիի խոսքերով՝ իր մարմինը «կնոջ իդեալ» դարձնելու միտքը նա դեռ վաղուց է ունեցել։ Դրա իրականացման համար նա քիչ գումար չի վատնել (ավելի քան 120,000 $) և տարել է գրեթե 15 վիրահատություն։
Ամենադժվար գործընթացը՝ 6 ողերի հեռացումն էր, ինչից հետո նրա գոտկատեղի տրամագիծը փոքրացավ մինչև 35սմ։