Շատ երկար եղունգներ
Նրանք ծիծաղում են, երբ մենք լացում ենք կոտրված եղունգի համար, սակայն հոգու խորքում իրենք էլ հիանում են երկար ու գեղեցիկ եղունգներով:
Հոնքեր հանելը
Հենց այս գործողությունը տղամարդկանց 68%-ի կարծիքով ամենասարսափելին է այն բոլոր պրոցեդուրաների մեջ, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղամարդկանց համար մանր ցավն ավելի անտանելի է, քան խոշոր հարվածները:
Անհատակ պայուսակներ
Անգամ ամենափոքրիկ պայուսակը տեղավորում է բջջային հեռախոս, բանալիներ, դրամապանակ, շրթներկ, սանր, հայելի, ամսագիր, լուսանկար և պահեստային զուգագուլպաներ: Երբ աղջիկն առանց որևէ դժվարության պայուսակի հատակից գտնում է իրեն անհրաժեշտ իրը, տղամարդիկ զարմանքից քար են կտրում:
Ինչու ենք մենք թարթչաներկ քսելիս բացում բերանը
Այս հարցն այդպես էլ անպատասխան է մնում տղաների 78%-ի մոտ: Եվ միայն հարցվածների 22%-ն է պատասխանել, որ այդպես աչքերն ավելի են դուրս ցցվում: Սա, իհարկե, շատ է զվարճացնում տղամարդկանց, սակայն իրական պատճառն, իսկապես, այն է, որ այդպես դեմքի մաշկն ավելի է ձգվում, և աչքերն ավելի են լայնանում:
Մեր ճամպրուկների չափը
Եթե մի քանի օրով տեղ գնալիս տղաներն աշխատում են որքան հնարավոր է քիչ բեռ վերցնել իրենց հետ, ապա աղջիկները հնարավորության դեպքում իրենց տունն էլ իրենց հետ կտանեին:
Ինչպես ենք մենք ձմռան սառնամանիքին զուգագուլպաներ հագնում
Տղաները, չնայած ոտքի մազերի առատությանը, անգամ -5 ցրտի դեպքում ատամներն իրար են զարկում, իսկ մենք քաջաբար հագնում ենք մեր զուգագուլպաներն ու դուրս գալիս: Իրականում դա շատ վատ սովորություն է և կարող է շատ վտանգավոր ելք ունենալ առողջության համար:
Ինքնատիպ մտածողություն
Տղամարդկանց կատակների մշտական թեման: Աղջիկների արարքների անտրամաբանությունն ու ոչ ադեկվատությունը բխում է ոչ թե տրամաբանության բացակայությունից, այլ լրիվ ուրիշ տիպի մտածողությունից: Մեր մտքերը մեծամասամբ կախված են մեր զգացմունքներից ու էմոցիաներից: Վաղուց հայտնի է, որ աղջիկների մոտ ավելի զարգացած է ներքին զգացողությունը, մինչդեռ տղամարդիկ ավելի ռացիոնալ ու կայուն ուղեղ ունեն:
Բարձրակրունկներ
Սա տղաների ու աղջիկների տարբերակման դասական միջոցն է: Դարեր են անցնում, սակայն կրունկները չեն դադարում զարմացնել տղաներին: Նրանցից շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է կարելի նման կոշիկներ կրել ու դա էլ քիչ է' տեղաշարժվել դրանցով:
Ամսվա երեսունհինգերորդ նոր իրը
Թեկուզ այն ոչ մի բանի հետ չի սազում: Թեկուզ այն կես աշխատավարձ արժե: Բայց այն հիասքանչ է: Ամենալավն է: Դրանից էլ ոչ ոք չունի:
Ինչպես հանել կրծկալն առանց այն արձակելու
Սա արդեն սրբության սրբոցն է:)