Որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անժելինա Ջոլիի ակտիվ հումանիտար գործունեությունն Է դարձել ամուսնու՝ Բրեդ Փիթից նրա բաժանման ծանրակշիռ պատճառներից մեկը: Սեպտեմբերի 25-ին այս մասին հայտնել Է TMZ նորությունների ռեսուրսը, որը մասնագիտացած Է հռչակավոր մարդկանց վերաբերող գաղտնի տեղեկատվության բնագավառում:
Վերջինիս տվյալներով՝ դերասանին խիստ դուր չեն եկել իր կնոջ քաղաքական հավակնությունները, որը չի թաքցրել Միավորված ազգերի կազմակերպությունում առաջին դերերում լինելու ցանկությունը: Նա վարձել Է երկու խորհրդականների եւ նույնիսկ ձեռք Է բերել հատուկ աշխատասենյակ, որտեղ անցկացվում Էին իմիջի եւ կոնկրետ որոշումների նվիրված խորհրդակցություններ:
Փիթին հատկապես անհանգստացել Է այն երկրներ ուղեւորությունների ժամանակ երեխաներին հետը վերցնելու կնոջ ձգտումը, որտեղ մարտական գործողություններ են ընթանում, օրինակ՝ Իրաք: Անջելինան ճանապարհորդել Է լավագույն թիկնապահների ուղեկցությամբ, որոնց ծառայությունները կարելի Է փողով գնել: Սակայն TMZ-ի տեղեկավտությամբ՝ դերասանի համար դա բավարար չի եղել: Ընտանեկան վեճերը հասել են գագաթնակետին, երբ արծարծվել են Սիրիա ուղեւորության ծրագրերը:
Ջոլին ապահարզանի Է դիմել՝ հայտարարելով, թե վախենում Է իր երեխաների անվտանգության համար: Պաշտոնապես դերասանուհին վկայակոչել Է Փիթի հետ անհաղթահարելի տարաձայնությունները եւ պահանջել Է իրեն տրամադրել երեխաներին մեծացնելու ամբողջական ու անբաժանելի իրավունքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: