Երգչուհի Սոֆի Մխեյանը Instagram-ի իր էջում մի լուսանկար է տեղադրել, որին կից կատարել է գրառում.

 

Համեղ տեսք ունի, չէ՞: Անվանական գաթաս է՝ Խաչիկ գյուղում կազմակերպված այսօրվա Գաթայի փառատոնի լավագույն անակնկալը ինձ: Ի դեպ, «Սոֆի» գաթան արդեն Երեւանի ճանապարհին է. ինչպես բեմից խոստացա, այն իր օրհնությամբ վերցրել եմ ինձ հետ՝ ընկերներիս ու հարազատներիս հետ համտեսելու: Գաթայի հետ, իհարկե, տանում եմ նաեւ Խաչիկ գյուղի արդեն հարազատ դարձած հանդիսատեսի ողջ սերն ու ջերմությունը:

 

Լուսանկարին կից գրել է Սոֆին: