Էլվիս Փրեսլին էրոտիկ երազներ էր տեսնում

Ռոք-ն–ռոլի արքա Էլվիս Փրեսլին պաշտել է նիհար աղջիկներին, որոնք ավելի շատ նման են եղել դեռահաս տղաների: Կնոջ մեծ կուրծքը բացարձակ չի գրգռել երաժշտին, փոխարենը նա բերկրանքի մեջ էր ընկնում փոքրիկ կրծքերից: Նույնիսկ կանանցից առավել Էլվիսն էրոտիկ երազներ է սիրել, որոնք և հաճախ նրան հյուր են եկել քնած ժամանակ: Նա խոստովանել է, որ այդ կերպ ինքն իրեն տեսնում է կողքից: Որպեսզի իրական կյանքում նման արդյունք ևս ունենա, երգիչն իր ննջարանի առաստաղը որոշել էր հայելապատ անել: Այս կերպ նա կարողացել է տեսնել իրեն և իր զուգընկերուհուն:

 

Մաքսիմ Գորկին սիրել է գաղտնի նայել

Հայտնի գրող մաքսիմ Գորկին երբեք որևէ սեքսուալ սկանդալի մեջ չի եղել: Մաքսիմը նույնիսկ բուռն երիտասարդության շրջանում չի ընդարձակվել իր նախասիրություններով: Երիտասարդ Մաքսիմը չէր սիրում օգտվել մարմնավաճառների առաջարկած ծառայություններից, բայց սիրում էր հետևել, թե ինչպես են դա անում ուրիշները: Մաքսիմը շատ քաղաքավարի կերպով անկյուն էր քաշվում և հետևում տեղի ունեցածին: Սկզբում նա, գործողությունից աչք չթարթելով, միայն շարժում էր շրթունքները, այնուհեև ինչ–որ ձայներ արձակում, որից հետո Գորկին սկսում էր ժողովրդական երգեր երգել:

Մահաթմա Գանդին քնել է զարմուհու հետ

Քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մահաթմա Գանդին միշտ պայքարել է բռնությունների դեմ, իսկ երբ նրա 37 տարեկանը լրացավ, նա ամուրիության երդում տվեց:

Սակայն մեծ քաղաքական գործիչը, որին սրբացնում էին հայրենիքում, ևս մեղքեր ուներ: Նա սիրում էր, երբ իր անկողնում մերկ կանայք էին պառկած լինում: Հենց այդ կանանց հետ էլ նա լոգանք էր ընդունում, այնուհետև Գանդիի համար նրանք մերկապար էին ցուցադրում: Ընկերուհիների հետ Գանդին իրոք չէր քնում, բայց և թույլ էլ չէր տալիս քնել այլ տղամարդկանց հետ, նույնիսկ եթե վերջիններս նրանց ամուսիններն էին: Հնդիկ ակտիվիստի հարեմ մտնում էին ամենագեղեցիկ աղջնակները, իսկ նրա հավաքածուի «մարգարիտն» իր ավագ զարմուհին դարձավ: 18-ամյա աղջիկն ամենուր ուղեկցում էր «քեռուն»: Գանդին կույս զարմուհուն ստիպել է միևնույն մահճակալին մերկ վիճակում գիշերել իր հետ` միամիտ կույսին բացատրելով, որ դա իրենց կփրկի արյունարբու մուսուլմաններից:


Բայրոնը մազեր էր հավաքում

 Խոսակցություններ էին գնում, որ մեծն պոետ Բայրոնը մեկ տարվա ընթացքում 250 կնոջ է «երջանկացրել», որոնք պատրաստ են եղել կատարել «հսկայի» ցանկացած քմահաճույք: Նա էլ իր հերթին կանանց զարմացրել է ոչ միայն ռոմանտիզմով, այլ նաև իր սեքսուալ արասովորություններով: Սիրուհիներին Բայրոնը խնդրում էր տղամարդու կոստյում հագնել: Իսկ բուռն գիշերվանից հետո նա հերթական սիրուհուն պատմում էր իր հոբբիի` հավաքածուների մասին: Բայրոնը մազերի հավաքածու ուներ, որոնք կտրում էր իրեն գայթաղող կանանցից և դնում ծրարի մեջ: Դրանք հաշվվում էին հարյուրներով, սակայն չեն հասել ժառանգորդներին:

 Ուինսթոն Չերչիլը նուդիստ է եղել

 Սըր Ուինստոն Չերչիլը սիրում էր քայլել մերկ վիճակում, ի դեպ` ոչ միայն տանը. այդ տեսքով նույնիսկ Սպիտակ տան իր աշխատասենյակում էր ման գալիս: Պետական ծառայողներն ու օտարերկրյա հյուրերը ապշում էին նախագահի արտաքին տեսքից և փախցնում աչքերը, սակայն ինքը` Չերչիլը երբեք չէր ամաչում իր արտաքին տեսքի համար:

 Գյոթեն պաշտում էր կանանց ոտքերը

 Երիտասարդ տարիքում գերմանացի գրող Վոլֆգանգ ֆոն Գյոթեն խելքահան էր լինում կանացի ոտքերի համար: Նա կարող էր ժամերով զմայլվել կանանց փոքրիկ ոտքերով: Ի դեպ սիրուհիներին վերջինիս նման հակումները վախեցնում էին: