Եթե երազում եք մայրանալ, ապա ձեզ համար հիանալի ժամանակաշրջան է սկսվում, որը կօգնի նախապատրաստվել հղիությանը:

 

1. Թողնել ծխելը

Կարևոր է ոչ միայն, որ դուք ինքներդ թողնեք այդ արատավոր սովորությունը, այլև ձեր ամուսինը: Խնդրեք նրան ազատվել այդ սովորությունից:

2. Անալիզներ հանձնեք

Բեղմնավորումից առաջ հանձնած անալիզները կօգնեն բժիշկներին համոզվել, որ ապագա մայրիկի օրգանիզմում վարակներ չկան: Անհրաժեշտ է հանձնել արյան և մեզի ընդհանուր անալիզներ, ՈւՁՀ-ի միջոցով ստուգել արգանդն ու ձվարանները:

3. Այցելեք ատամնաբույժի

Ստուգեք ատամների վիճակը նախապես, քանի որ որոշ կանանց ատամները հղիության ընթացքում սկսում են փչանալ:

4. Ընտրեք բժշկի

Լավ մասնագետի պետք է նախապես փնտրել, որպեսզի հետո հղի վիճակում չընկնեք փնտրտուքների մեջ: Նախ հետաքրքրվեք ծանոթներից, ովքեր արդեն երեխաներ ունեն:

5. Վերանայեք ձեր սննդակարգը

Աշխատեք ճիշտ սնվել, չէ՞ որ շուտով պատասխանատու եք լինելու ոչ միայն ձեր, այլև ապագա բալիկի առողջության համար:

6. Ձեռք բերեք գիտելիքներ

Թող ձեր բժիշկը կամ ընկերուհիները ձեզ լավ գիրք կամ կայք խորհուրդ տան, որոնք կօգնեն նախապատրաստվել բալիկի ծնվելուն: Հավատացած եղեք՝ դուք դեռ շատ բան չգիտեք, և պետք է պատրաստվել նախապես:

7. Տնտեսող եղեք

Շուտով ձեր ծախսերը կրկնակի, գուցե նաև եռակի անգամ աճելու են: Դժվար թե հիմա կարողանաք գնել շքեղ իրեր, հատկապես որ շուտով ձեր փորիկը մեծանալու է:

8. Ինքնակրթվեք

Մի մոռացեք ձեր, ձեր հետաքրքրությունների և գիտելիքների մասին: Մտածեք, թե ինչով եք զբաղվելու ֆիզ.արձակուրդի ժամանակ: Գուցե ցանկանում եք յոգայով զբաղվել: Արեք այն, ինչ սիրտն է թելադրում:

9. Վերանորոգեք բնակարանը կամ սենյակը

Մի հետաձգեք տան վերանորոգումը, որովհետև փոքրիկի հայտնվելուց հետո ժամանակ չեք ունենալու:

10. Լավատես եղեք

Եթե նախկինում շատ էիք մտահոգվում և վատատեսորեն էիք տրամադրված կյանքի հանդեպ, ապա ժամանակն է ամեն ինչ փոխել: