Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ սիրված անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի ընտանիքը։

թոխատյան

Սիրված դերասանն ամուսնացել է երեք անգամ։

«Երբեք չեմ լքել. բաժանվել եմ, անցել է ժամանակ, եւ հետո նոր սեր է ծնվել: Շնորհակալ եմ իմ երեք կանանց այն երջանկության եւ երեխաների համար, որ ինձ պարգեւել են»,- ասում է Հրանտ Թոխատյանը, ով յուրաքանչյուր ամուսնությունից մեկ զավակ ունի. երկու որդի եւ մեկ դուստր։

ասա

Հրանտ Թոխատյանի ավագ որդին՝ Արամը քրոջ՝ Լիլիթ Թոխատյանի հետսաս

Հրանտ Թոխատյանի երեխաները

Ի դեպ, դերասանի նախկին կանայք եւ ներկայիս կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, լավ հարաբերություններ ունեն իրար հետ։

ասասա

Արամ Թոխատյանը՝ մոր՝ Արուսիկ Բաղդասարյանի հետ

առամ3

2

Արամ Թոխատյանը՝ կնոջ հետաե

աա

Հրանտ Թոխատյանն ու Արամը

Հրանտ Թոխատյանի ավագ որդին 30 տարեկան է. նա որպես պրոդյուսեր է աշխատում «Շարմ» ընկերությունում։

Հրանտ Թոխատյանի միջնեկ զավակը Հայկն է։ Նրա մայրը դերասանուհի Իրինա Դանիելյանն է։

irina

Իրինա Դանիելյանը որդու՝ Հայկ Թոխատյանի հետ

որդիներ

Հրանտ Թոխատյանի երկու որդիները

Սիրված դերասանը երրորդ ամուսնությունից գեղեցկուհի դուստր ունի՝ Լիլիթը։

լիլիթ

Նա 11 տարեկան է։

լիլի

թթ

Հրանտ Թոխատյանը՝ կնոջ եւ դստեր հետ

 

դս

Դերասանի առաջին կինն ու դուստրը

Հրանտ Թոխատյանը իրեն հատուկ  հումորով նշում է, որ իր 3-րդ կնոջ՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ ամուսնացել է միայն այն պատճառով, որ գիշերը նրան կարիճը կծել է և սատկել։ «Ես մտածեցի՝ ինչ վտանգավոր կին է։ Ինձ գրավում է վտանգը»,- խոստովանում է դերասանը։

Պատմելով իր նախկին կանանց և երեխաների փոխհարաբերությունների մասին՝ Թոխատյանն ասում է, որ երբ ամուսնացել է իր ավագ որդին, բոլոր 3 կանայք գնացել են հարսի «ձեռքը խնդրելու», քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել նրա դաստիարակության հարցում։

ղհարս

Հրանտ Թոխատյանը՝ կնոջ, դստեր, որդու եւ հարսի հետ

Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին Հրանտ Թոխատյանը պապիկ դարձավ. նրա ավագ որդին տղա ունեցավ, ում կնքեցին Հրանտ անունով։

1456