Այն, ինչ անում է հիմա Արման Հովհաննիսյանը, պարզապես անընդունելի է: Այն երգերը, որոնք նա ներկայացնում է, ցածրորակ են և միայն կոմերցիոն նպատակ ունեն: Նախ չմոռանանք, որ Արման Հովհաննիսյանը ժամանակին Երևանի ռեստորաններից մեկում «տաշի» գոռալով փող էր վաստակում, ու նրա մեջ ամեն դեպքում կա այդ ռեստորանային կուլտուրան, որը նա ժամանակին փորձեց հանել ժողովրդական երգեր երգելով: Բայց սա արդեն անցյալում է։ Արմանը հիմա կրկին վերադարձել է այն կետին, որտեղից սկսել էր: Ժողովրդական երգիչն իր ներկայացրած վերջին երգերից հետո արժանի է միայն ՀՀ վաստակավոր էֆենդիի կոչմանը:

Արմանի վերջին տեսահոլովակն արաբա-թուրքական ժանրի թագուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ էր: Ամեն դեպքում ես կարծում եմ՝ հիմա ով Լիլիթի հետ դուետ է երգում, վերջ, կարող է հրաժեշտ տալ իր ստեղծագործական կարիերային: Նույնը եղավ Արման Հովհաննիսյանի հետ, երբ Լիլիթի հետ ներկայացավ դուետով: Լիլիթից սենց բան սպասում էինք, բայց մեր էֆենդի ախպերը վերջնական կորավ: Տեսնես Արմանը վերջում գիտակցե՞ց, որ սա իր ստեղծագործական կարիերայի անկումն էր: Արդյոք ՀՀ Վաստակավոր էֆենդիին այդքան նեղն է, որ կոմերցիայի հետևից է վազում: Շատերն էլ կարծիք հայտնեցին, որ Վահրամը և Լիլիթը մտածված որոշեցին Արման Հովհաննիսյանի ստեղծագործական կարիերայի վրա քար գցել:

maxresdefault

2013 թվականին Արման Հովհաննիսյանը Սուպեր Սաքոյի հետ ներկայացրեց «Լա, լա, լա»՝ ոչինչ չասող երգը: Այն մարդիկ, ովքեր ժամանակին սիրում էին Արմանին, այս երգից հետո շատ արագ գտան փոխարինող, իսկ Արմանն այդ ընթացքում երգեց ու փող աշխատեց: Հիշում եք չէ՞ այդ տեսահոլովակը, երբ Մայամիի ծովափերից մեկում Արմանը հայավարի, սև ակնոցով և սև վերնաշապիկով պարում էր լողազգեստով աղջիկների հետ: Նայում ես Սուպեր Սաքոյին, տղեն ռեպերական շարժումներ ա անում, Արմանն էլ էր փորձում մտնել ռիթմի մեջ, բայց ի՞նչ ռիթմի մտնի մեկը, ով սկսել է իր երգարվեստը ռեստորաններից և բացի «տաշի» գոռալուց՝ ոչինչ չի կարում անի:

7927

Ինչպես ասում են, սաղ պարերը պարել էիք, մնացել էր այս մեկը: Lady in red երգը կարծում եմ՝ շատերն են լսել և սիրում, բայց երբ երգը կատարեց նաև Արման Հովհաննիսյանը, շատերը, վստահ եմ, զզվեցին: Արմանին թվում է՝ շատ լավ գործ է արել, բայց, Արմա՛ն ջան, ընդունի՛ր, որ երգը դու փչացրել ես:

3mpkzr8eu2pmjev7ueni3nt97q