Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի ընտանիքում տոնական տրամադրություն է: Ամուսինները նշել են իրենց առաջնեկի 5-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ աղջնակի համար խնջույք են կազմակերպել Երեւանի մանկական սրճարաններից մեկում, սակայն մինչ այդ տանը փուչիկներով շնորհավորել եւ երգել են նրա համար:
«Օրը շատ ուրախ անցավ: Էլմին ասում էր, որ երջանիկ է: Սրճարանն իր որոշմամբ ընտրեցինք: Այնտեղ նա մասնակցել էր ծննդյան տոնի ու շատ էր հավանել այն ավանդույթը, որ երեխաներին զգեստափոխում են ու ներկայացում կազմակերպում: Իր համար ընտրել էր արքայադուստր Սոֆյայի կերպարը, որը, պարզվեց, հայտնի մուլտֆիլմի հերոսուհի է, իսկ ես չէի ճանաչում: Ցանկացավ, որ ծննդյան տորթն էլ նույն հերոսուհու պատկերով լինի»,-պատմել է Լիլին:
Շարունակությունը` այստեղ: