Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Լուսին Վարդանյանի ծննդյան օրն էր։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին նախապես պլանավորել էր 30-ամյակը նշել, սակայն իր եւ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի աշխատանքային զբաղվածության պատճառով չի ստացվել.«Երբ մի ազատ օր երկուսս էլ աշխատանքի չենք լինի, միասին կնշենք։ Օրեր առաջ էլ մեր աղջկա տարեդարձն էր, էլի չստացվեց տոնել, փոխարենը մեկ այլ օր նրա համար տոն կազմակերպեցինք։ Իհարկե, կցանկանայի ծննդյանս օրը լինել մի տաք երկրում՝ ծովի ափին, բայց հանգամանքների բերումով նույնիսկ չկարողացա տանը նշել։ Բոլորովին չեմ տխրել, կյանքն առջեւում է, եւ դեռ կհասցնենք»,-BRAVO.am-ին ասել է Լուսինը։
Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն' իրենց դստեր հետ
Հոբելյարին ուրախացրել է 3-ամյա դստեր նվերը.«Մայրս Խնկո-Ապոր անվան գրադարանում է աշխատում, որտեղ Ռուզիկիս հաճախ եմ տանում։ Տարեդարձիցս մեկ օր առաջ էլ այնտեղ էինք, մայրիկիս հետ որոշել էին ինձ անակնկալ անել։ Բացելով նրա նվիրած գիպսե զարդատուփը, որն իր ձեռքով է ներկել, ու տեսնելով 30 թիվը՝ շատ ուրախացա. միշտ կպահեմ»։
Այս շրջանում նա «Կենտրոն TV»-ի «Վենդետտա» սերիալից բացի, նկարահանվում է Առաջին ալիքի «Կյանքը շարունակվում է» սոցիալ-հոգեբանական ծրագրում.«Երկու տեղում էլ պայմանագիր ունեմ եւ առանց որեւէ խնդրի համատեղում եմ։ Նոր նախագիծը սերիալ չէ. յուրաքանչյուր թողարկմանը նոր սյուժե ենք ներկայացնում, որի ավարտին իրական հոգեբանը վերլուծություններ է անում։
Մանրամասները՝ այստեղ: