Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.

 

 

 

«Երևանը՝ մեր խառուխշտիկ քաղաքն ապրում է մեր աչքերի մեջ։ Այսինքն հասնում ես աշխարհի ծերը, որ իբր զրոյականանաս, բայց ուշք ու միտքդ Քաղաքում է։ Քաղաք, որն ապրում է աչքերիդ մեջ։ Էսօրվա մայրամուտն էլ վառող էր։))՝ համարյա առաջին սիրո պես,,, ուժեղ քաղաք է Երևանը, ուժեղ ու հուզող, էներգիա տանող, պրոբլեմատիկ ու շատ քմահաճ, Երևանյան տեսակն էլ նրա նման է. խորդուբորդ, անհամբեր, միանգամից ու ամենինչ ուզող, բայց …։) Մեր քաղաքն է, որն ապրում է մեր աչքերի մեջ ու ստիպում՝ աշխարհին նայել իր միջով։ Երևանը։

 

Շատ է։ Փոքր է, բայց շատ։ Մեզ պես։ Առանց նրա չես կարող, բայց նրա հետ էլ չես դիմանում։

 

Ճիշտ էլ կոչել են պերեոդիկ հիվանդությունը Երևանի անունով։

 

Մի քիչ տաքություն, անհասկանալի ու անդիմանալի թափառող ցավ՝ մարմնի տարբեր մասերում, ու .. ոչ մի դեղ չի օգնում։ Այդքան բան։

 

Երևանն ապրում է մեր աչքերում, ու ես էսօր հանդիպեցի լիքը կարոտած ու շատ տաք աչքեր, Երևանն իրենցով է գեղեցիկ ու նրանց աչքերի Երևանն անթերի էր։

 

Պետք է վերականգնել ու վերագտնել «մարդկանց» Երևանը ու երևան հանել Մարդուն։) Երևանը, որը երեկոյան զով քամիով քավում է ցերեկվա տապի իր մեղքը։))

 

Հ.Գ. Դե իհարկե առավոտյան կզղջամ էս ռոմանտիկ զեղումիս համար, բայց դե դա էլ է շատ Երևանյան։ Ստատուս Երևանի մասին կամ ինչպես ես եմ սիրում ասել՝ Երևանյան խրոնիկա. օր առաջին»,- գրել է Նազենին։