Երբ մենք դուր ենք գալիս մարդկանց, նրանք ներում են մեր սխալները, մեզ լավ են վերաբերում, բարյացակամ են և ընդհանրապես հեշտացնում են մեր կյանքը: Ամերիկացի գիտնականներն անգամ պարզել են, որ միևնույն մասնագիտության և զբաղվածության տեր աշխատակիցների աշխատավարձերը կարող են մինչև 15%-ով տարբերվել' կախված տնօրենի վերաբերմունքից: Մի խոսքով' համակրանքի արժանանալը շահավետ է: Սկսում ենք աստիճանաբար սովորել այդ բարդ գործին:

 

Ահա մի քանի պարզ կանոն.

 

Ժպտացեք: Անկեղծ, լայն և ուրախ: Կեղծ ժպիտը միայն կվնասի ձեզ, միայն եթե դուք դերասան չեք:
Խորհուրդ հարցրեք: Դա բարձրացնում է դիմացինի ինքնագնահատականը և չի ընկալվում որպես շողոքորթություն:

 

Խնդրեք օգնել ձեզ ինչ-որ հարցում: Եթե մերժում ստանաք, ամեն դեպքում շնորհակալություն հայտնեք նրա համար, որ ձեզ լսեցին: Եթե հաջորդ անգամ նույն մարդուն դիմեք, օգնություն ստանալու հավանականությունը շատ մեծ կլինի:

 

Դիմացինի հետ նմանության պատրանք ստեղծեք: Մարդիկ հակված են համակրանք տածել այն մարդկանց հանդեպ, ովքեր նման են իրենց:

 

Հաճոյախոսություններ արեք: Դրանց համար առանձնապես պատճառներ պետք չեն:

 

Երբեք բացակա մարդու մասին վատ բան չասեք: Միայն լավը: Առանց մեկնաբանության:

 

Եթե դուք ոչ մի կերպ համաձայն չեք դիմացինի հետ, ապա սկզբից համաձայնեք մանրուքներում, հետո մի համաձայնեք գլխավորում: Այդ ժամանակ ձեր հանդեպ ավելի մեծ համակրանք կտածեն, անգամ եթե դուք չփոխեք ձեր տեսակետը:
Քիչ խոսեք, շատ լսեք: Մարդկանց մեծամասնությունն անկեղծ համակրանք է տածում այն մարդկանց հանդեպ, ովքեր կարող են սփոփել իրենց: Միայն թե մի պատմեք ուրիշի գաղտնիքների մասին:

 

Ավելացրեք ձեր արտաքին գրավչությունը, մարզվեք: Աշխատեք միշտ եռանդուն և երիտասարդ երևալ:

 

Հաճախ հիշատակեք դիմացինի անունը խոսակցության ժամանակ: Անունը մարդու հոգու բանալին է: Դիմացինին դիմելիս առաջին հերթին իմացեք նրա անունը:
Եթե ինչ-որ բանից նյարդայնացած եք, աշխատեք հանգստանալ: Նյարդային մարդը մեքենայաբար բացասական ռեակցիա է առաջացնում:

 

Համեստ եղեք: Աշխատեք չցուցադրել ձեր խելքն այն պահին, երբ պետք չէ: Պարծենկոտներին ոչ ոք չի սիրում:

 

Եվ ամենագլխավոր խորհուրդը. մի կորցրեք ձեր եսը: Ամենագրավիչ մարդիկ այն մարդիկ են, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում իրենք իրենց: