Աստղիկ Սաֆարյանը մուտք է գործում բալզակյան տարիք։ Երգչուհին սեպտեմբերի 3-ին դարձել է 30 տարեկան։ Նա BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան տարեդարձի առթիվ անսպասելի նվերներ է ստացել երկրպագուներից.«Շատ հաճելի տեսանյութ են պատրաստել՝ շնորհավորելով տարբեր լեզուներով։ Առավոտյան էլ դռան զանգից արթնացա՝ ստանալով նվերներ ու ծաղիկներ։
Ամենակարեւորն այն մարդիկ են, որոնց համար իմ ծնունդն ավելի կարեւոր է, քան՝ ինձ համար։ Ուրախ եմ, որ ունեմ արդեն 30 տարեկանի հասունություն, բայց ֆիզիկապես ու հոգեպես ինձ զգում եմ 24-25 տարեկան։ Կյանքի նոր փուլում ինքս ինձ կմաղթեմ ներքին խաղաղություն, ներդաշնակություն ու բարձր տրամադրություն, մնացածն ինքս ստեղծում եմ»։
30-ամյակը նշելու փոխարեն փոփ-ռոք երգչուհին կնշի իր բեմական գործունեության 10-ամյակը՝ «10-ը տարի բեմում» նախագծով.«Ամեն առավոտ արթնանալն արդեն պարգեւ ու ծնունդ է. պարտադիր չեմ համարում տարեդարձն ամեն տարի նշել։
Մանրամասները` այստեղ: