Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի կունենա «Շանթ»-ի «Ժողովրդական երգ. Նոր սկիզբ» համերգը, որին կմասնակցեն Գարիկ Պապոյանը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, Սոնա Ռուբենյանը, Եվա Եգանյանը Արմեն Դավթյանը, Ժաննա Դավթյանը եւ այլք։
Այս մասին BRAVO.am-ին հայտնել է Նարե Գեւորգյանը.«Հինգ էստրադային եւ հինգ ժողովրդական երգիչներով կունենանք մեծ համերգ։ Այժմ փորձերին ենք մասնակցում եւ սպասում հանդիսատեսի հետ հանդիպմանը»։
25-ամյա երգչուհին ամիսներ առաջ «Արեւ» երգով հաղթեց «Շանթ»-ի «Պրեմիերա» նախագծում' հեղինակ Լիանա Թորոսյանից նվեր ստանալով նաեւ «Անձրեւ» երգը, որը եւս առաջիկայում կներկայացնի։
Մանրամասները` այստեղ: