«Հայսուպերսթար» նախագծից հայտնի դարձած երգչուհի Նարե Գեւորգյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է:
Նարե, եթե հիշենք տարիներ առաջ, երբ դուք Ձեր թիմով առաջին անգամ հայտնվեցիք էկրաններին,
թվում էր, թե այսուհետ դուք լինելու եք հայկական շոու-բիզնեսի
հերթական ամենահայտնի դեմքերից մեկը, բայց այս ոլորտում դուք չափից շատ «համեստ» սկսեցիք
գործել:Ավելին՝ Դուք եւ Ձեր թիմակիցներից շատերը պարբերաբար ասում եք, թե Ձեզ հայկական
ոու-բիզնեսի ներկայացուցիչներ չեք համարում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:
- Շատ անգամներ եմ նշել, որ հայտնիությունն ինձ համար լավ երգչուհու չափանիշ չէ: Այո, ես «համեստ» եմ գործում եւ պարզապես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով: Շոու-բիզնեսի ներկայացուցիչ ինքս ինձ չհամարելը եւ դրան առանձնապես չձգտելը, կարծում եմ, գալիս է «Շանթ» հեռուստաընկերությունում իմ անցած դպրոցից, որտեղ մենք անցել ենք այն իսկական պրոֆեսիոնալների «ձեռքի տակով», ովքեր մեզ սովորեցրել են՝ հայտնի լինելը այդքան էլ կարեւոր չէ: Ես նախըտրում եմ լինել պարզապես լավ երգչուհի, այլ հարց է, որ եթե դու հայտնվում ես հեռուստաէկաններին, ապա դու ինքնըստինքյան շոու-բիզնեսի մասնիկ ես:
Շարունակությունը` այստեղ: