Ամերիկացի հայտնի վերլուծաբան Մերիան Բենդետը գտել է օրինաչափություն, որի շնորհիվ կարելի է օծանելիքի բույրով որոշել մարդու բնավորությունը։ Նա պնդում է, որ օծանելիքները, ըստ իրենց բույրերի, կարելի է բաժանել խմբերի։ Ահա թե ինչ է ցույց տալիս յուրաքանչյուր խումբը։


Արևելյան բույրեր
Երանգներ' վանիլ, համպար, մշկընկույզ և սև պղպեղ
Արևելյան բույրերի սիրահարները ստեղծագործող մարդիկ են, սիրում են լինել միայնության մեջ և բարձր են դասում ավանդույթները, երբեմն հակվում են հավաքածու ունենալու։ Կոկիկ են, լավ դաստիարակված, իսկ արտաքինով' գրավիչ։

 


Ցիտրուսային բույրեր
Երանգ' ցիտրուսային մրգեր
Այս բույրը Ձեր մասին ասում է, որ լավ կազմակերպված ու կարգապահ անձնավորություն եք։ Այն նախընտրող մարդիկ շատ հաճախ իդեալիստ են և սիրում են ամեն ինչ նախօրոք պլանավորել։

 


Մրգային բույրեր
Երանգ' ոչ ցիտրուսային մրգեր
Մրգային բույրերի սիրահարները պաշտում են ուրախ ու աղմկոտ միջավայրը, իրենց բնույթով անկանխատեսելի են և ստեղծագործական։ Միշտ կարելի է նրանց վրա հույս դնել, հեշտ է նրանց հետ թիմով աշխատելը։ Արտասովոր հումորի զգացում ունեն։

 


Սպիտակ ծաղկի բույրեր
Երանգներ' շուշան, ֆրեզիա, գարդենիա, մագնոլիա
Եթե Դուք այս խմբին համապատասխան օծանելիք եք օգտագործում, ապա հանգիստ, շփվող անձնավորություն եք և վստահելի ընկեր, չնայած հնարավոր է, որ այնքան էլ շատ ընկերներ չունենաք։

 


Ծաղկեփնջային բույրեր
Երանգներ' վարդ, հասմիկ և այլն
Եթե նախընտրում եք այս ծաղկեփնջի բույրերը, ապա Դուք անկասկած ստեղծագործ բնույթի մարդ եք։ Հեշտությամբ կարող եք Ձեր կողմը գրավել անծանոթներին։ Կարելի է նաև ասել, որ ջերմ եք և շատ հաճախ հանդիսանում եք շրջապատի հոգին ու ուրախությունը։

 


Փայտային, ծառային բույրեր
Երանգներ' եղեգնափայտ, սանդալ
Փայտային բույր նախընտրողները էլեգանտ են, զուսպ, պահպանողական, կարդացած և շատ զգույշ ամեն ինչում։ Հապճեպ որոշումներ չեն կայացնում։

 


Կանաչ անտառի բույրեր
Երանգներ' կանաչ տերևներ, խոտ, մամուռ, չոր խոտ
Այս մարդիկ լավ կազմվածք ունեն, սիրում են զբաղվել սպորտով և աշխատում են միշտ պահպանել իրենց կազմվածքն ու տեսքը։

 


Ծովային բույրեր
Երանգներ' ծովային բույսեր, անձրևի թարմություն, վաղորդյան ցող
Այս բույրը խոսում է այն մասին, որ Դուք համեստ անձնավորություն եք, չեք ողջունում պարտադրող հագուստը, նախընտրում եք հագնվել հասարակ, բայց ճաշակով։ Հանգիստ եք և «չափված-ձևված»։

 


Թարմ, եթերային բույրեր
Երանգներ' լեռնային թարմ օդ, օզոն
Այս մարդիկ պաշտում են բնությունն ու ճամփորդությունը, նրանցում ապրում է իսկական ճանապարհորդի ոգի, ում համար մեգապոլիսն էլ շատ փոքր է։ Բայց դա բոլորովին էլ չի խանգարում հետևել նորաձևության վերջին տենդենցներին և լիարժեք ապրել։

 


Խոհարարական բույրեր
Երանգներ' թուզ, սուրճ, վիսկի, շամպայն
Այս տեսակի բույրերի սիրահարները ի ծնե ունեն ոճի զգացում։ Նրանք իրենց բնույթով համարձակ են և անկանխատեսելի։
Հուսով եմ կարողացաք օծանելիքի բույրի միջոցով բացահայտել ինքներդ Ձեզ։ Եվ հիշեք, որ «Օծանելիքը կնոջ այցեքարտն է։ Այն կինը, որ օծանելիք չի օգտագործում, անանուն է»։