Ինչ հիմար եմ եղել, որ այս հրաշքի ծնունդն այսքան տարի հետաձգել եմ. Մերի Ներսիսյան (ֆոտո)

Հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի եւ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի՝ երկրորդ անգամ ծնողներ դառնալու մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Իսկ այսօր՝ փոքրիկի ծնունդից շուրջ երկու ամիս անց, երջանիկ մայրիկը կիսվել է դստեր հետ առաջին հանդիպման զգացողություններով ու պատմել ընտանեկան անցուդարձի ու աշխատանքային ծրագրերի մասին:

 

-Մերի, ինչպիսի՞ն էր առաջին հանդիպումը. 9 ամիս սրտի տակ, հետո սպասված հանդիպում՝ ի՞նչ զգացիք:

 

- Կարծում եմ' ամեն տեսակի ապրումի, զգացողության, զգացմունքի մասին քիչ, թե շատ հնարավոր է բառերով պատմել, բայց նորածին փոքրիկի հետ մոր առաջին հանդիպման ապրումները նույնիսկ մայրիկի համար է դժվար լինում վերհիշել, որովհետև թվում է' կխենթանաս երջանկությունից: Միայն այդ ժամանակ ես լիովին արդարացնում գոյությունդ երկրագնդի վրա, գիտակցում ապրելուդ իմաստը: Սառայի ծնվելու վայրկյանից, մտքում թե բարձրաձայն, նույն բան եմ կրկնել' «Ինչ հիմար եմ եղել, որ այս հրաշքի ծնունդը այսքան տարի հետաձգել եմ»:

 

Մանրամասները` այստեղ: