BlogNews-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ լույս աշխարհ է եկել դիզայներ Ֆաինա Հարությունյանի և օպերատոր Արտյոմ Աբովյանի առաջնեկը։ Ֆաինան ամուսնուն դուստր է պարգևել։
Թեև զույգը նախապես պարզել էր երեխայի սեռը, նրանք դեռ չեն կողմնորոշվել՝ ինչպես են անվանակոչելու փոքրիկին։ Աղջնակը լույս աշխարհ է եկել 3 կգ քաշով։ Նա և նորաթուխ մայրիկն իրենց լավ են զգում։
BlogNews
-ը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկին անհոգ մանկություն մաղթում։