Այսօր՝ հուլիսի 8-ին, պարուհի եւ դերասանուհի Սոֆի Դեւովյանը նշում է ծննդյան 68 ամյակը: Միշտ կանացի ու երիտասարդ պարուհին Life.panorama.am-ի հետ զրույցում կատակելով նշեց.
«Այսօր դարձա 35 տարեկան, ի՞նչ 68-ի մասին է խոսքը: Ես ինձ հիանալի եմ զգում, ես երիտասարդ եմ եւ կարողանում եմ խենթանալ, էլ ի՞նչ տարիքի մասին է խոսքը»,- ծիծաղելով նշեց հոբելյարը:
Հարցին, թե ինչպե՞ս է նա կարողանում պահպանել իր նման տեսակը, Սոֆի Դեւոյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ սա ուղղակի տեսակի արդյունք է: Սա բնավորություն է, սովորություն գուցե, ես այսպիսին եմ ու վերջ: Հավատացեք՝ այսպիսին լինելու համար ոչ մի հատուկ բան չեմ անում»:
Շարոնակությունը` այստեղ: