Գերմանական Adidas ընկերությունը հունիսի 29-ին հայտարարել Է ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին, որը կներառի միջբրենդային մանրածախ խանութների նոր շարքը եւ հատուկ մարզական հանդերձանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով MarketWatch-ին:
Անցյալ տարի Adidas-ը հանրությանն Է ներկայացրել մարզակոշիկներ, որոնք ստեղծվել Էին Ուեսթի կողմից եւ թողարկվել սահմանափակ շարքով: Առավել մեծ ժողովրդականություն են վայելել 350 դոլար արժողությամբ Yeezy Boost 750 թավշյա մարզակոշիկները, որոնք հազար դոլարով վերավաճառել են երկրորդային շուկայում:
Ընկերությունը հայտարարել Է, որ Adidas+Kanye West-ը կառանձնացնի որպես ինքնուրույն առեւտրային ստորաբաժանում: Խանութների հասցեները եւ բացումների ամսաթվերը կհայտնեն ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: