Ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթը խոստովանել է, որ ստիպված է եղել հիշողությամբ վերականգնել The Life Of Pablo վերջին ալբոմի երգերի տեքստերը: Նրա երկամյա դուստր Նորթը պատահաբար զուգարանակոնքն է գցել այն սմարթֆոնը, որում դրանք գրառված էին: Այս մասին երաժիշտը պատմել է Քլոյե Քարդաշյանի թոք-շոուի եթերում: Կատարողի խոսքից մեջբերում է կատարել:

 

Ուեսթի խոսքով՝ չորս արհեստանոցներում հեռախոսը փորձել են նորոգել, բայց ապարդյուն: Նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, հավելել Է, որ նա չի բարկացել դստեր վրա: «Ես գոնե կճչայի»,- նշել է նա:

 

Թե հատկապես երբ է պատահել անախորժությունը, Ուեստը չի ճշտել, բայց The Life Of Pablo ձայնապնակը վաճառքի է հանվել 2016 թվականի փետրվարին:

 

Այն ներառում է 18 երգ, որոնք ձայնագրվել են այլ երաժիշտների, այդ թվում՝ Ֆրենկ Օուշենի, Քենդրիկ Լամարի, Ռիհաննայի և The Weeknd-ի հետ համատեղ: