Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտարարել Է, թե այն միջոցները, որոնք կստացվեն իր նոր' Change երգի վաճառքից, կփոխանցի Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում հրաձգությունից տուժածներին եւ նրանց ընտանիքներին:

 

«Օռլանդոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը քարի պես ծանրացած Է սրտիս: Ես իմ սերն ու աղոթքներն եմ հղում զոհերին ու նրանց ընտանիքներին»,-Ագիլերայի խոսքը մեջբերում Է People առցանց-հրատարակությունը:

 

Հրատարակությունը տեղեկացնում Է, որ Ագիլերան երգը գրել Է Fance եւ Flo Reutter կատարողների հետ համահեղինակությամբ: Բոլոր այն միջոցները, որոնք երեք ամսվա ընթացքում կստացվեն iTunes-ով սինգլի վաճառքից, կփոխանցվեն Կարեկցանքի ազգային հիմնադրամին, որտեղից դրանք ուղղակիորեն կտրամադրվեն հրաձգությունից տուժածներին ու նրանց ընտանիքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: