Երգչուհի Լիլուն մայրանալուց հետո առաջին անգամ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և հետևյալ գրառումը կատարել. 

 

«Անչափ շնորհակալ եմ այս ջերմ ու հոգատար վերաբերմունքի, շնորհավորանքների, զանգերի ու նամակների համար։ Մենք լավ ենք։ Փոքրիկ տղաս՝ Ռոբերտը, իրեն լավ է զգում նոր աշխարհում։ Նա ծնվեց խորհրդանշական հունիսի 1-ին՝ 3,50 կգ քաշով։ Մենք երջանիկ ենք»։