Վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի Մադլեն Լեբոն, որը նկարահանվել Է հոլիվուդյան «Կասաբլանկա» հռչակավոր ֆիլմում: Ինչպես Holywood Reporter հրատարակությանը հայտնել Է նրա խորթ որդին՝ կինոռեժիսոր Կառլո Ալբերտո Պինելին, Լեբոն մահացել Է Իսպանիայում 92 տարեկան հասակում:

 

Մադլեն Լեբոն վերջինն Էր «Կասաբլանկայի» դերասանական կազմից: 1942 թվականի մելոդրամայում նա խաղում Է Իվոնի՝ գլխավոր հերոս Ռիկի (որի դերը խաղում Է Համֆրի Բոգարտը) մերժված սիրուհու դերը:

 

Մադլեն Լեբոն ծնվել Է 1923 թվականին Փարիզի մերձակայքում, բայց 1940 թվականին հարկադրված Է եղել գերմանացիների կողմից օկուպացված Ֆրանսիայից փախչելու այն ժամանակվա ամուսնու՝ հրեական ծագմամբ ֆրանսիացի հայտնի դերասան Մարսել Դալիոյի հետ:

 

Լեբոն եւ Դալիոն տեղափոխվել են Հոլիվուդ եւ միասին նկարահանվել «Կասաբլանկա»-ում, որտեղ Դալիոն խաղացել Է խաղաբանկ դնող Էմիլի դերը:

 

Մադլեն Լեբոն նկարահանվել Է եւս երկու ամերիկյան ֆիլմերում, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիա վերադառնալը:

 

1963 թվականին նա Էպիզոդիկ դերում նկարահանվել Է եւս մեկ կինոնկարում, որը դարձել Է համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերից մեկը՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Ութուկես» կինոնկարում: