Մայիսի 19-ին Կաննի կինոփառատոնի շրջանակներում կկայանա Քսավյե Դոլանի նոր ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում են Վենսան Կասելը, Գասպար Ուլեյլը և Մարիոն Կոտիլյարը։

 

Ֆիլմը պատմում է Լուի անունով գրողի մասին, ով 12 տարվա բացակայությունից հետո տուն է վերադառնում՝ ընտանիքի անդամներին հայտնելու, որ ինքն անբուժելի հիվանդ է։