Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, թե իբր Քայլի Ջենները վատ հարաբերություններ ունի քրոջ` Քիմ Քարդաշյանի հետ:  

 

Հենց այդ պատճառով Քիմը որոշել է մեկնաբանել իրավիճակը և իր kimkardashianwest կայքում հայտարարել է, որ իր և Քայլիի հարաբերություններում նախանձը տեղ չունի.

 

«Քայլին և ես մշտապես ծիծաղում ենք այդ ամենի վրա: Մարդիկ մշտապես ցանկանում են լարվածություն տեսնել մեր միջև: Մենք շատ մտերիմ ենք և այդ բամբասանքներն ուղղակի ծիծաղելի են»,- գրել է Քիմը:

 

Իսկ Քայլին իր հերթին գրել է.

«Կարծում եմ՝ մարդիկ մոռանում են, որ մենք քույրեր ենք, ոչ թե մրցակիցներ: Մենք լրիվ տարբեր մարդիկ ենք: Քիմը ոգեշնչում է ինձ, և հենց նա է իմ ամենամեծ ներշնչանքի աղբյուրը:Մենք շատ ենք սիրում իրար»: