Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քենդալ եւ Քայլի Ջեններները, ներկայացրել են հագուստի նոր հավաքածու: Շարքն ստեղծվել է Neiman Marcus ամերիկյան բրենդի հետ համագործակցությամբ:

 

Հավաքածուում տեղ են գտել մի քանի մոդելներ, այդ թվում՝ ուսակապերով վառ կարմիր մի շրջազգեստ, մետաքսե կոմբինեզոն և կաշվից պատրաստված առարկաներ: Դրանց գները տատանվում են 245-ից մինչև 575 դոլար: «Մենք ցանկացել ենք ստեղծել մեր սիրելի կերպարները»,-պարզաբանել է Քենդալ Ջենները:  

 

Սա քույրերի առաջին հավաքածուն չէ: Անցալ տարի Քենդալը և Քայլին Սուրբծննդյան հավաքածու էին ստեղծել TopShop-ի համար, ինչպես նաև ներկայացրել էին մի շարք, որն ստեղծվել էր հատուկ PacSun կալիֆոռնիական բրենդի համար:

 

 

 

Neiman Marcus ընկերությունը հիմնադրվել է 1907 թվականին. այն մասնագիտանում է կոշիկի, հագուստի և աքսեսուարների արտադրության բնագավառում: Ֆիրմայի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Դալլաս քաղաքում:

 

Քենդալ Ջենները «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակիցներից մեկն է: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel-ը, Fendi-ն եւ Givenchy-ն: 2015 թվականի հոկտեմբերին GQ հանդեսը նրան ընդգրկել Է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում:

 

Քայլի Ջենները ձեռնարկիչ է և ֆոտոմոդել: 2016 թվականի փետրվարին նա սկսել է համագործակցել Puma ընկերության հետ և դարձել բրենդի դեսպանը: