«Տարիները անցնում են, իսկ Նանայի զգեստապահարանում և հոգում նույն «ռաբիզությունն» ու անճաշակությունն է տիրում»: Այսօր համացանցում նման վերնագրով նյութ է հայտնվել, որը բարկացրել է երգչուհի Նանային: Վերջինս իր միկրոբլոգում պատասխանել է իր մասին չարախոսություններ տարածողներին:

 

«Ձեզ թվում է, թե եթե դուք ինչ-որ բան չեք տեսնում, դա գոյություն չունի: Ոչ, պարզապես դուք չեք նկատում աշխարհում այն, ինչ չկա ձեր ներսում: Չար մարդը բարին չի տեսնում: Ագահ մարդուն բոլորն են ագահ թվում, սիրողին աշխարհը թվում է սիրով լի, իսկ ատողին՝ ատելությամբ լի:

 

Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն կբացահայտեք ձեր մեջ, այնքան ավելի շատ դրանք կնկատեք շրջապատող աշխարհում»: