Երեկ՝ մարտի 5–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սառույցի թագավորները» շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի, Իրինա Սլուցկայայի, Էդգար Հակոբյանի, Հայկոյի և մի շարք հայտնի գեղասահորդների, երաժիշտների և պարողների մասնակցությամբ:
Համերգի հատուկ հյուրն էր երգիչ Դիմա Բիլանը, ով ինսթագրամի իր միկրոբլոգում երևանյան զբոսանքից լուսանկարներ է հրապարակել: Բիլանը եղել է նաև Ծիծեռնակաբերդում: