«Երեկ կնկնակի հետաքրքրությամբ և ոգևորությամբ էի սպասում «Օսկար» մրցանակաբաշխությանը, քանի որ հենց այդ նույն բեմից ընդամենը մեկ ամիս առաջ մենահամերգով հանդես եմ եկել իմ շատ սիրելի հանդիսատեսի առաջ»,-իր instagram-ի միկրոբլոգում ստորև ներկայացված լուսանկարի կից գրել է երգիչ Մարտին Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Լոս Անջելեսի հեղինակավոր «Dolby» թատրոնում տեղի ունեցավ Մարտին Մկրտչյանի մենահամերգը: Համերգի հատուկ հյուրն էր նաև երգչի կինը՝ Հռիփսիմե Հակոբյանը: