Հունվարի 31-ին Լոս Անջելեսի ամենահեղինակավոր «Dolby» թատրոնում տեղի ունեցավ Մարտին Մկրտչյանի մենահամերգը, որին ներկա է եղել նաև Հռիփսիմե Հակոբյանը իրենց որդու հետ:
Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու ու փոքրիկ Լոեյի հետ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից՝ տեղեկացնելով, որ վերադառնում են Հայաստան: Լուսանկարում կարելի է նկատել, որ հայտնի ընտանիքը միանման մարզակոշիկներով է: