«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) մարտի 3-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Կանանց միջազգային օրվան նվիրված համերգին:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ`միջոցառումը մի բեմում համախմբելու է «Մանկական եվրատեսիլ», «Մանկական Նոր ալիք» եւ «Մանկական ձայնը» նախագծերի մասնակից հայտնի պատանիներին, ովքեր համերգային ծրագրի ընթացքում կներկայացնեն տոնական կատարումներ եւ կհղեն իրենց երաժշտական մաղթանքը կանանց: Միկան հանդիսատեսին կներկայանա 2 կատարումներով:  Համերգը եթեր կհեռարձակվի մարտի 8-ին՝ ռուսական “Music box” հեռուստաալիքով: Համերգը կազմակերպել է Իգոր Կրուտոյի անվան «Հայտնի երգերի ակադեմիա»-ն, որը ամենամասշտա բային միջոցառումների, երաժշտական մրցանակաբաշխությունների, մրցույթների եւ հեռուստահաղորդումների կազմակերպիչներից է:

 

«Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուկունյերեն «Not My Soul» («Ոչիմ հոգին») երգովՀայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյանելույթ ունեցավ 11 համարի ներքո՝  ներկայացնելով «LOVE» 

խորագիրը կրող երգը: